Պետք է շարունակենք նույն կերպ խաղալ
Ալբան կարծում է, որ երեքշաբթի օրը կայացած Միլանի դեմ խաղում երկրպագուներն ականատես են եղել Բարսելոնայի իրական ուժին:
Անդրադառնալով այսօր կայացած Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը, Խորդի Ալբան նշել է, որ իրենք որևէ թիմի նախապատվություն չեն տվել, քանզի բոլորն էլ ուժեղ են և բոլորին էլ պետք է հաղթել: Նա խոսել է ՊՍԺ - ի մասին. "Մեզ բաժին է հասել շատ կայացած, բոլոր առումներով բարձրակարգ թիմ, որը մեզ համար խնդիրներ կստեղծի": Ինչ վերաբերում է նրան, ով Իբրահիմովիչը որակազրկման պատճառով բաց է թողնելու առաջին խաղը, Ալբան նշել է, որ "նրանք այդպիսով շատ բան են կորցնում 2 - րդ հարկում":
Միլանի դեմ խաղը` շրջադարձային
Խորդին նշել է, որ Միլանի դեմ խաղը հոգեբանորեն շրջադարձային է եղել Բարսայի համար: Նա ընդգծել է, որ "երեքշաբթի օրը տեսաք իսկական Բարսային: Այժմ մենք պետք է շարունակենք խաղալ նույն մակարդակով, ինտենսիվությամբ և ուժով": Նրա խոսքերով, "պետք է ուսումնասիրենք Միլանի դեմ դիմակայությունը": Նա կարծում է, որ "առաջին խաղում մենք չունեինք այն ձգտումը, որը կար պատասխան հանդիպմանը":
Ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան
Այն հարցին, թե արդյոք կցանկանային Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպել Մադրիդի Ռեալին, Ալբան պատասխանել է. "Ցանկանում եմ, որ Բարսան դուրս գա եզրափակիչ և հաղթի, մրցակիցը նշանակություն չունի":
Խոսելով Միլանի դարպասը խփած իր գոլի մասին, Բարսայի 18 համարը հայտարարել է. "Դա իմ ամենակարևոր գոլերից մեկն էր, քանի որ դա վճռեց խաղի ելքը լարված 10 րոպեներից հետո":
Նախ Ռայո Վալեկանոն
Չնայած ողջ ֆուտբոլային աշխարհն այժմ խոսում է Չեմպիոնների լիգայի վիճակահանության մասին, այդուհանդերձ Ալբան չի մոռանում, որ կիրակի օրը դեռ խաղ կա Ռայո Վալեկանոյի դեմ: "Նրանց դուր է գալիս պահել գնդակը և միաժամանակ գործել ագրեսիվ առանց գնդակի: Ինձ շատ է դուրս գալիս նրանց խաղը", - ասել է կատալան պաշտպանն առաջիկա մրցակցի մասին:
Վերջում Խորդի Ալբան հույս է հայտնել, որ Տիտո Վիլանովան կվերադառնա նշված ժամկետում` մարտի վերջին. "Մենք շատ ուրախ ենք: Հուսով ենք, որ նա հնարավորինս շուտ կվերականգնվի, քանի որ առանցքային է թիմի համար":
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев