Պետք է շատ զգույշ լինենք
Միլանի դեմ խաղից հետո Ռոուրան զգուշացնում է. "Նման մեծագույն իրադարձությունից հետո պետք է ուշադիր լինենք, որպեսզի չկորցնենք խաղալու ձգտումը: Մենք պետք է շատ զգույշ լինենք":
Թիմն այժմ կենտրոնացած է Ռայո Վալեկանոյի վրա: Միլանի դեմ խաղից հետո Ռոուրան ամեն ինչ անում է, որպեսզի Բարսան լուրջ մոտենա այդ խաղին: "Դա շատ կարևոր հանդիպում է և առանձնահատուկ բարդ: Խաղալու ենք շատ ինտենսիվ հանդիպումից հետո, որտեղ շատ հոգեբանական և ֆիզիկական ուժ ենք ծախսել", - ասել է Խորդին, ով կարծում է, որ Լա Լիգան հաղթելու համար "կարևոր է հաղթել բոլոր տնային հանդիպումներում":
Միաժամանակ Բարսայի գլխավոր մարզչի պաշտոնակատարը վստահում է թիմին. "Եթե որևէ մեկը միշտ հավատացել է թիմին, ապա դա ես եմ: Ես միշտ ասել եմ, որ նրանք լավ են արձագանքում մարտահրավերներին: Ես երբեք կասկածներ չեմ ունեցել: Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք և կշարունակենք դա անել": "Խաղացողների աշխատասիրությունը կասկած չի հարուցում", - ավելացրել է Ռոուրան:
Առանց ավագի
Խորդին ցավում է, որ առաջիկա խաղը թիմի հիմնական 4 ավագներից 3 - ը` Վալդեսը, Պույոլն ու Չավին, բաց են թողնելու. "Այդ մակարդակի խաղացողների կարիքը միշտ էլ զգացվում է, բայց նրանք, ովքեր խաղադաշտ դուրս կգան, իհարկե, դա կանեն առավելագույն վստահությամբ: Մենք չենք կարող մեզ թույլ տալ թուլանալ": "Երբ կորցնում ես քո թիմի ավագին, դա չի կարող լավ լուր լինել, բոլորս էլ գիտենք, թե նա իրենից ինչ է ներկայացնում, նա օրինակ է բոլորի համար: Նա վաղուց ցավեր ուներ, բայց սպասեց այնքան, մինչև եկավ հարմար պահը", - ընդգծել է կատալան մասնագետը:
ՊՍԺ - ն` պահանջկոտ մրցակից
Ռոուրան խոսել է նաև Բարսայի մրցակցի մասին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում. "Ես համաձայն չեմ, որ ՊՍԺ - ն հնարավոր մրցակիցներից ամենահեշտն է: Նրանք շատ են ուժեղացել, ունեն մեծագույն խաղացողներ և շատ բարդ դիմակայություն է լինելու: Ես գիտեմ, որ ասում են, թե մենք ֆավորիտ ենք, բայց նույնն ասում էին Միլանի հետ դիմակայությունում: Տվյալ պահին բոլոր դիմակայություններում էլ անզիջում պայքար է սպասվում":
Վերջին խաղը թիմի ղեկին
Ռայո Վալեկանոյի դեմ խաղը վերջինն է, որը Ռոուրան կանցկացնի գլխավոր մարզչի դերում, քանզի մարտի 25 - ին Բարսելոնա է վերադառնալու Տիտոն: Դրա համար Խորդին միայն ուրախ է. "Դա առանձնահատուկ ուրախություն է, Տիտոն վերադառնում է!.... Ես հանգիստ կատարեցի իմ աշխատանքն այս ընթացքում: Խուճապի չմատնվեցի, չնայած անհրաժեշտ էին առավելագույն կենտրոնացվածություն ու ջանքեր: Եղան շատ ուրախալի և տխուր պահեր: Ես շատ գոհ ու շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին":
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев