Предыдущая публикация
Ման էի գալիս ես սիրով
Իմ մանկության վայրերով.
Մանկությունս էր ինձ կանչել…
Հետ եմ եկել ես հիմա,
Սրտաճմլիկ ու տխուր,
Շատ է փոխվել ամեն բան,
Առաջվանն ու~ր, հիմա ուր…
Ծերացել են սարերը,
Կնջռոտվել ձորերը,
Աղբյուրբերը չեն հոսում,
Ինձ ոչ մի բան չի հուզում.
Ասես լինի երազում…
Չկան անցած օրերը,
Ընկերներս սիրասուն,
Ինչ-որ մի բան կորել է
Ու էլ երբեք չի գա տուն…
Ուր ես անհոգ մանկություն….
Ուր են խոտերը փափուկ,
Ծաղիկները բազմերանգ,
Ա~խ տարիներ դուք անգութ
Մանկությունս ուր տարաք…
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев