Ես ծնվել եմ Տարոնում, Մեղրագետի ափին,
Տարոնը իմ կարոտն է, իմ պապերի ոգին,
Կանչում է ինձ անդադար, կանչում գիշեր ու զօր,
Հեռու~, մոտիկ մի աշխարհ, մի աշխարհ մոլոր…
Որդեկորուս մոր նման` մենակ ու թախծոտ,
Սրտում մի վիշտ անսահման, անսահման կարոտ,
Կանչում է ինձ խենթի պես, դարձել մի խաչքար,
Խենթանում եմ նաև ես, ուր ես քար աշխարհ….
Այնտեղ է իմ արյունը, արմատներս` այնտեղ,
Պապենական մեր տունը, հուշերս անմեղ,
Մեր թոնրատան կրակը, որ ծխում է դեռ,
Պատից կախված ճրագը, հույսերս անմեռ….
Իմ հուշերը անմար են, հույսերս հազար,
Իսկ քո սիրտը ժեռ քար է անիրավ աշխարհ.
Ծարավն էլ իմ անտակ է և չի հագենա,
Թող որ ոչ ոք ինձ նման ծարավ չմնա…
Թող որ ոչ ոք ինձ նման ծարավ չմնա,
Թող չմնա ինձ նման առանց հայրենիք,
Ես գոռում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա`
Հայրենիքի ծարավը ուրիշ է մարդիք…..
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев