Предыдущая публикация
Այնքա~ն բան ունեմ ես դեռ անելու,
Ինձ չի մնացել, քեզ էլ չի մնա,
Պատգամներ ունեմ դեռ կատարելու...
Շատ մարդկանց այդպես էլ ես չտեսա,
Իսկ դու թռչում ես, թևերդ բացել,
Հանդիպումներս մնացին կիսատ,
Որի համար ես այնքա~ն եմ լացել....
Ես չեմ վախենում և ոչ մի բանից,
Լոկ ափսոսում եմ չարածիս համար,
Ժամանակ, մի քիչ ժամանակ տուր ինձ,
Դեռ պիտի վառեմ կրակներ անմար...
Կարոտս անգամ ես դեռ չեմ առել,
Իսկ դու փախչում ես, փախչում ես ինձնից,
Կարոտից սիրտս այնքա~ն է վառվել,
Ժամանակ, մի քիչ ժամանակ տուր ինձ...
Ժամանակ այդպես արագ մի գնա,
Այնքա~ն բան ունեմ ես դեռ անելու,
Ինձ չի մնացել, քեզ էլ չի մնա,
Ճամփաներ ունեմ դեռ անցնելու...
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев