(Շատ կարևոր ուղերձ Աստծո զավաակներին Վոչման Նի)
Նախ «նրանք հաղթեցին նրան Գառան արյունով»(Հյտ12:11): Հաղթանակը հոգևոր պատերազմում հիմնված է Գառան արյունի վրա: Արյունը միայն ներման և փրկության համար չէ, այն նաև հիմք է, որով մենք հաղթում ենք Սատանային: Ոհմանք գուցե մտածեն, թե արյունը մեծ արժեք չունի նրանց համար, ովքեր աճել են Տիրոջ մեջ: Նրանք ենթադրում են, որ ոհմանք կարող են այն աստիճան աճել, որ այլևս այրան կարիք չեն ունենա: Մենք պետք է շեշտենք, որ այդպիսի բան չկա: Ոչ մի անձ չի կարող աճել այն աստիճան, որ վեր կանգնած կլինի այրան կարիք ունենալուց: Աստծո խոսքն ասում է.«Նրանք հաղթեցին նրան Գառան այրունով»:
Սատանայի՝ քրիստոնյաների դեմ ուղղված հիմնական գործունեությունը նրանց ամբաստանելն է: Մարդասպա՞ն է Սատանան: Այո: Բայց սա ամենը չէ: Նրա գլխավոր գործը ամբաստանելն է: Հայտնության 12:10-ն ասում է.«Մեր եղբայրներին ամբաստանողը վայր գցվեց, որ գիշեր ցերեկ ամբաստանում էր նրանց Աստծո առաջ»: Այստեղ տեսնում ենք, որ Սատանան գիշեր ու ցերեկ ամբաստանում է եղբայրներին: Նա ոչ միայն ամբաստանում է Աստծո առջև, այլ մեղադրում է մեր խղճի մեջ, և նրա մեղադրանքները կարող են մեզ տկարացնել և լիովին ուժազրկել: Նա սիրում է մարդկանց այնպես մեղադրել, որ նրանք իրենց անպիտան համարեն և այդպիսով ետ քաշվեն նրա դեմ պայքարելուց: Մենք չենք ասում, որ կարիք չունենք պայքարելու մեղքի դեմ: Մենք պետք է սուր զգացում ունենանք մեղքը զանազանելու համար, բայց չպետք է ընդունենք Սատանայի մեղադրանքները:
Եթե Աստծո զավակն ընդունի Սատանայի մեղադրանքները, նա ամբողջ օրը կզգա, որ ինքը սխալ է: Երբ առավոտ վաղ արթնանա, կզգա, որ ինքը սխալ է: Երբ ծնկի գա աղոթելու, կզգա, որ ինքը սխալ է և անգամ չի հավատա, որ Աստված կպատասխանի իր աղոթքին: Երբ նա ցանկանա հավաքույթում մի խոսք ասել, կզգա, որ անօգուտ է, որովհետև ինքը ճիշտ չէ: Երբ նա ցանկանա ինչ-որ բան ընծայել Տիրոջը, կմտածի, թե ինչու պետք է որևէ բան ընծայի, քանի որ Աստված, անշուշտ, իր նման մեկից ընծա չի ընդունի: Նման քրիստոնյաների հիմնական մտածմունքն այն չէ, թե ինչքան փառավոր և հաղթական է Տեր Հիսուսը, այլ՝ թե ինչքան չար և անպիտան են իրենք: Առավոտից մինչ երեկո նրանք մաշվում են իրենց իսկ անպիտանության մտքից: Աշխատեն նրանք, հանգստանան, քայլեն, Սուրբ Գիրքը կարդան թե աղոթեն, նրանց ոչ մի պահ չի լքում այն միտքը, թե ինչքան անպիտան են իրենք: Սա Սատանայի ամբաստանությունն է: Եթե Սատանան կարողացել է նրանց պահել նման իրավիճակում, ուրեմն նա հաղթել է: Նման իրավիճակում մարդիկ անուժ են Սատանայի առջև: Եթե մենք ընդունում ենք այդ մեղադրանքները, երբեք չենք կարող հաղթող լինենք: Հաճախ, երբ մենք կլանվում ենք մեր չար լինելու մտքով, հեշտությամբ կարող ենք այն սխալմամբ քրիստոնեական խոնարհություն համարել՝ չհասկանալով, որ Սատանայի ամբաստանությունների վնասակար ազդեցության ներքո ենք: Երբ մեղանչում ենք, պետք է խոստովանենք և պայքարենք դրա դեմ: Բայց մենք պետք է մեկ ուրիշ դաս սովորենք, պետք է սովորենք մեզ չնայել, այլ միայն հայացքներս հառել Տեր Հիսուսին: Ամեն օր առավոտից մինչ երեկո մեր սեփական զգացմունքների ետևից ընկնելը հիվանդագին վիճակ է: Դա Սատանայի ամբաստանություններն ընդունելու արդյունքն է:
Տիրոջ որոշ զավակների խղճում մեղքը զանազանելու ընդհունակությունն այնքան էլ զարգացած չէ: Այսպիսի մարդիկ հոգևորապես այնքան էլ պիտանի չեն: Սակայն, կան շատ Աստծո զավակներ, որոնց խիղճը այնքան տկար է, որ նրանք չունեն Տեր Հիսուսի գործի ճշմարիտ գիտակցությունը: Եթե նրանց հարցնենք, թե հատկապես ո՞ր մեղքն են գիտակցում, նրանք չեն կարող որևէ մեղք մատնանշել: Այդուհանդերձ, նրանք միշտ ունեն այն զգացողությունը, որ իրենք սխալ են: Նրանք միշտ իրենց տկար և անպիտան են զգում: Երբ էլ որ մտածում են իրենց մասին, նրանք կորցնում են իրենց ողջ խաղաղությունը և ուրախությունը: Նրանք ընդունել են Սատանայի մեղադրանքները: Երբ էլ որ Սատանան մեզ նման զգացողություն է տալիս, մենք տկարանում և այլևս չենք կարողանում դիմադրել նրան:
Այդ պատճառով մենք չպետք է թեթևամտորեն վերաբերվենք Սատանայի մեղադրանքներին: Նրա գլխավոր գործը մեզ մեղադրելն է, և նա գիշեր ու զոր անդադրում մեղադրում է մեզ: Նա մեղադրում է մեզ մեր խղճի մեջ, ինչպես նաև Աստծո առջև, մինչև որ մեր խիղճն այնքան տկարանա, որ հնարավոր չլինի այն ուժեղացնել:
Քրիստոնյայի ամենօրյա կյանքում և գործում խիղճը մեծ կարևորություն ունի: Պողոս առաքյալը Ա Կորնթացիների 8-ում ասաց, որ եթե մեկի խիղճը պղծված է, նա կործանված է: Կործանվել՝ չի նշանակում հավիտենապես կորսվել, այլ՝ որ անձը այլևս չի կարող շինություն ապրել: Նա այնքան է տկարացել, որ անպիտան է դարձել: Ա Տիմոթեոսի առաջինն ասում է, թե այն մարդը, որի խիղճը խոցված է, հավատքի մեջ նավակոծության է ենթարկվում: Այդ պատճառով քրիստոնյան Աստծո առջև կարող է կանգնել թե ոչ՝ կախված է այն բանից, թե իր խղճում նա որևէ մեղադրանք ունի՞: Երբ նա ընդունում է Սատանայի մեղադրանքը, նրա խիղճը խոցվում է, և եթե նրա խիղճը խոցված է, նա չի կարող առաջանալ ո'չ Աստծո համար իր ծառայության, ո'չ էլ՝ պայքարի մեջ: Այդ պատճառով մենք պետք է հասկանանք, որ Սատանայի հիմնական աշխատանքն մեզ մեղադրելն է, և դա է, որ մենք պետք է հաղթահարենք:
Ինչպե՞ս կարող ենք հաղթել Սատանայի մեղադրանքներին: Ձայնը երկնքից մեզ ասում է.«Նրանք հաղթեցին նրան Գառան արյունով»: Այրունը հաղթության հիմքն է, և այն Սատանային հաղթելու գործիքն է: Նա կարող է մեզ մեղադրել, բայց մենք կարող ենք պատասխանել, որ Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից (Ա Հվհ.1:7): «Ամեն մի մեղքից» նշանակում է՝ ցանկացած մեղքից՝ մեծ թե փոքր: Աստծո Որդու արյունը մեզ մաքրում է այդ ամենից: Սատանան մեզ կարող է ասել, որ մենք սխալ ենք: Բայց մենք ունենք Տեր Հիսուսի արյունը: Տեր Հիսուսի արյունը մեզ կարող է մաքրել մեր բազմաթիվ մեղքերից: Սա Աստծո Խոսքն է: Հիսուսի՝ Աստծո Որդու արյունը մաքրում է մեզ ամեն մի մեղքից:
Մենք պետք է ոչ միայն մերժենք մեղադրանքները, որոնք անհիմն են, այլև պետք է մերժենք բոլոր մեղադրանքները, որոնք հիմնավոր են: Երբ Աստծո զավակներս որևէ սխալ բան ենք անում, մենք միայն Նրա Որդու՝ Հիսուսի արյան, և ոչ թե Սատանայի մեղադրանքների կարիքն ունենք: Մեղքի համար պատվական արյունն է անհրաժեշտ, և ոչ թե մեղադրանքը: Աստծո Խոսքը երբեք չի խոսում մեղանչելուց հետո մեղադրանքի անհրաժեշտության մասին: Միակ խնդիրն այն է՝ խոստովանե՞լ ենք արդյոք մեր մեղքը, թե՝ ոչ: Եթե մենք խոստովանել ենք, էլ ի՞նչ կարող է ասվել: Եթե մենք մեղանչել ենք և չենք խոստովանում, այդ ժամանակ արժանի ենք մեղադրանքի: Բայց եթե չկա մեղք, ապա մեղադրանքի ոչ մի պատճառ չկա: Եթե մենք մեղանչել և խոստովանել ենք, չպետք է մեղադրվենք:
Եթե դուք մեղանչել եք, կարող եք խոնարվել և խոստովանել Աստծուն: Տեր Հիսուսի արյունը անմիջապես կմաքրի ձեզ: Մի կարծեք, թե մի փոքր ավելի սուրբ կլինեք, եթե մտածեք, թե ինչքան մեղավոր եք, կամ ավելի սուրբ կլինեք, եթե ավելի սուր զգաք ձեր մեղքը: Ո'չ: Դուք պետք է մի բան հարցնեք ձեզ՝ ինչպե՞ս եմ ես վերաբերվում Տեր Հիսուսի արյանը: Մենք մեղանչել ենք, բայց Նրա արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից: «Ամեն մի մեղք» նշանակում է թ'ե մեծ, թ'ե փոքր մեղք, հիշված և մոռացված մեղք, տեսանելի և անտեսանելի մեղք, մեղք, որ կարծում ենք, թե կարող է ներվել և մեղք, որ չենք կարծում, թե կներվի. բոլոր տեսակները ընդգրկված են «ամենի» մեջ: Հիսուսի՝ Աստծո Որդու արյունը, մեզ չի մաքրում մեկ կամ երկու մեղքից կամ, նույնիսկ, շատ մեղքերից, այլ ամեն մի մեղքից:
Մենք ընդունում ենք, որ մեղքեր ունենք: Մենք չենք ասում, թե անմեղ ենք: բայց անկախ այս ամենից, մենք չենք ընդունում Սատանայի մեղադրանքները: Աստծո առջև մենք մաքուր ենք, որովհետև ունենք պատվական արյունը: Մենք չպետք է մեղադրանքներին հավատանք ավելի, քան հավատում ենք պատվական արյանը: Երբ մեղք ենք գործում, մենք Տիրոջը չենք փառավորում, բայց երբ չենք վստահում պատվական արյանը, նույնիսկ ավելի շատ ենք անարգում Նրան: Մեղանչելը ամոթալի բան է, բայց պատվական արյանը չհավատալը է'լ ավելի ամոթալի է: Մենք պետք է սովորենք վստահել Գառան արյանը:
Հռոմեացիների 5:9-ն ասում է.«...Որ արդարացանք Նրա արյունով»: Շատերը երբ գալիս են Տիրոջ ներկայության մեջ իրենց սրտում խաղաղություն չունեն: Նրանք նաև անպիտան և սխալ լինելու զգացողություն ունեն իրենց ներսում: Պատճառն այն է, որ նրանք խափուսիկ հույս ունեն: Նրանք հուսով են, որ իրենք ինչ-որ դրական բան կունենան իրենց ներսում՝ Աստծուն առաջարկելու համար: Երբ հայտնաբերում են, որ առաջարկելու որևէ դրական բան չունեն իրենց ներսում, մեղադրանքներ են երևան գալիս: Մեղադրանքն մոտավորապես այսպիսին է.«Քեզ նման մեկը երբեք լավ բան չի ունենա՝ Աստծուն առաջարկելու համար»: Բայց մենք պետք է հիշենք, որ իսկզբանե օժտված չենք Աստծո առջև որևէ դրական բանով: Մեր մեջ ոչ մի բարի բան չկա, որ կարողանանք առաջարկել Աստծուն: Մենք կարող ենք միայն մի բան առաջարկել Նրան՝ արյունը: Մենք արդարանալ կարող ենք միայն արյունով: Ինքներս մեր մեջ մենք որևէ դրական արդարություն չունենք: Մենք դառնում ենք արդար միայն փրկագնման միջոցով ընդունած արդարությամբ: Ամեն անգամ շնհորքի գահին մոտենալով՝ մենք կարող ենք նայել Նրան շնորհքի համար: Դա շնորհքի գահն է, ոչ թե արդարության: Ամեն անքամ Աստծո առջև գալով՝ մեր միակ որակավորումն այն է, որ փրկագնվել ենք և ոչթե այն, որ առաջադիմել ենք մեր քրիստոնեական կյանքում: Ոչ մի քրիստոնյա չի կարող երբևէ հասնել այն փուլի, երբ կարող է ասել.«Վերջերս իմ գործերս շատ լավ են ստացվում, հիմա կարող եմ համարձակ աղոթել»: Ո'չ: Ամեն անգամ, երբ գալիս ենք Աստծո առաջ, մեր միակ հիմքը, մեր միակ դիրքը հիմնված է արյան վրա: Մենք պետք է հասկանանք, որ հոգևոր աճի որևէ չափ չի կարող փոխարինել արյան ներգործությանը: Ոչ մի հոգևոր փորձառություն չի կարող երբևէ փոխարինել արյան աշխատանքին: Եթե մեկն անգամ այնպիսի հոգևոր դառան, ինչպիսին էին Պողոս առաքյալը, Հովհաննես առաքյալը կամ Պետրոս առաքյալը, նա դարձյալ արյան կարիքն ունի՝ Աստծո առջև կանգնելու համար:
Մենք երբեմն, երբ մեղանչում ենք, Սատանան գալիս է մեզ մեղադրելու և երբեմն էլ, երբ չենք մեղանչում, Սատանան դարձյալ գալիս է մեզ մեղադրելու: Երբեմն պրոբլեմը մեր մեղանչելու կամ չմեղանչելու մեջ չէ, այլ Աստծուն առաջարկելու համար դրական արդարություն չունենանլու մեջ, ուստիև Սատանան մեղադրում է մեզ: Սակայն մեզ պետք է պարզ լինի, որ Աստծու ներկայության մեջ գալ կարող ենք միայն այրան, այլ ոչ թե որևէ ուրիշ բանի շնորհիվ: Քանի որ մենք մաքրվել ենք արյունով և արյունով արդարացվել, ապա, ինչ էլ որ լինի, հարկադրված չենք ընդունել Սատանայի մեղադրանքները:
Պատվական արյունը հոգևոր պատերազմի հիմքն է: Եթե չիմանանք արյան արժեքը, մենք չենք կարող պայքարել: Եթե մեր խիղճը տկարանա, մեզ հետ ամեն ինչ վերջացած է: Հետևաբար, եթե անարատ ու մաքուր խիղճ չունենանք, մենք ոչ մի կերպ չենք կարող պայքարել Սատանայի դեմ: Սատանան կարող է հազարավոր փաստարկնեւ օգտագործել մեր դեմ իր մեղադրանքներում: Եթե ընդունենք դրանք, կնկնենք: Բայց երբ Սատանան խոսում է մեզ հետ, մենք կարող ենք պատասխանել նրա բոլոր փաստարկներին մեկ՝ այրան պատասխանով: Չկա մի փաստարկ, որը չի կարող արյան միջոցով պատասխան ստանալ: Հոգևոր պատերազմը պահանջում է անբասիր խիղճ և միայն արյունը կարող է մեզ այսպիսի խիղճ տալ:
Եբրայեցիներին 10:2-ն ասում է.«Որովհետև պաշտպանողներն էլ, մեկ անգամ սրբված լինելով, այլևս մեղքի խղճմտանք չեն ունենա...»: Երբ քրիստոնյաի խիղճն այլևս մեղքի զգացողություն չունի, այրան շնորհիվ է: Եթե կանգնում ենք արյան հիմքի վրա, եթե հավատում ենք արյանը, Սատանան չի կարող այլևս գործել մեզ վրա: Մենք հաճախ սիրում ենք պատճառաբանել, թե այլևս անկարող ենք պայքարել, որովհետև մեղանչել ենք: Բայց Տերը գիտի, որ մենք մեղավոր ենք, և Նա պատրաստել է արյունը: Տերը մեղավոր մարդու համար ելք ունի, որովհետև ունի արյունը: Բայց Նա ելք չունի մեկի համար, ով հոժարակամ ընդունում է Սատանայի մեղադրանքները: Նա, որ ընդունում է Սատանայի մեղադրանքները, մերժում է արյան զորությունը: Ով հավատում է պատվական արյանը, չի կարող միաժամանակ ընդունել Սատանայի մեղադրանքները: Կա'մ մեկը պետք է լինի, կա'մ էլ՝ մյուսը: Եթե ընդունում եք մեղադրանքները, արյունն այլևս չի գործի, եթե արյունն ենք ընդունում, մեղադրանքները չեն լինի:
Տեր Հիսուսը Քահանայապետ և Միջնորդ է մեզ համար (Եբր.2:17-18, 4:14-16, 7:20-28, 8:6, 9:15, Ա Հվհ.2:1): Նա միշտ ծառայում է Քահանայապետի և Միջնորդի այս պաշտոնում: Նրա ծառայության նպատակը մեզ Սատանայի մեղադրանքներից պատսպարելն է: Մարդու համար միայն մի պահ է տևում Նրան փրկիչ ընդունելը, բայց Սատանայի մեղադրանքներին դիմակայելը կյանքի ընթացքի խնդիր է: Միջնորդ բառը հունարեն նշանակում է «նշանակված պաշտպան»: Տերը մեր Միջնորդն է մեր Պաշտպանը: Տերը բարեխոսում է մեզ համար: Սակայն Պաշտպանի՞, թե՞ մեղադրողի կողմն ենք կանգնած մենք: Ծիծաղելի կլիներ, եթե հավատայինք մեղադրողի խոսքերին, մինչև մեր Միջնորդը զբաղված է մեզ պաշտպանելով: Եթե դատապաշտպանը շարունակ ապացուցի, որ մեղադրյալը մեղավոր չէ, իսկ մեղադրյալը պնդի, որ պետք է հավատա մեղադրողին, անհեթեթ չի՞ լինի արդյոք: Օ՜, երանի տեսնենք, որ Տեր Հիսուսը մեր Միջնորդն է, և Նա պաշտպանում է մեզ: Երանի տեսնենք, որ արնունն է մեր հիմքը՝ Սատանայի դեմ պայքարելու համար: Մենք երբեք չպետք է Սատանայի մեղադրանքներին պատասխանենք լավ վարքով, մենք պետք է արյունով պատասխանենք: Եթե հասկանայինք արյան արժեքը, այսօր երկրի վրա խաղաղությամբ և ուրախությամբ լի քրիստոնյաների մեծ աճ կլիներ:
«Նրանք հաղթեցին նրան Գառան արյունով»: Ի՜նչ թանկագին են այդ բառերը: Եղբայրները չհաղթեցին նրան (չարին) իրենց արժանիքներով, իրենց առավելություններով կամ փորձառությամբ: Նրանք հաղթեցին նրան Գառան արյունով: Երբ էլ որ Սատանայից մեղադրանքներ են լինում, մենք պետք է նրանց դեմ պայքարենք արյան միջոցով: Հենց որ ընդունենք արյունը, Սատանայի զորությունն ի չիք կդառնա: Մենք միայն արյանն ենք ապավինում և ամեն օր արյան կարիք ունենք: Ինչպես մեր փրկված օրը ապավինեցինք և հավատացինք արյանը, այնպես էլ պետք է այդ օրից ի վեր շարունակենք ապավինել ու վստահել նրան: Արյունն է մեր միյակ հիմքը: Աստված ցանականում է մեզ ազատել բազմաթիվ անիմաստ մեղադրանքներից: Նա ցանականում է փշրել այս շղթանները: Մեզ երբեք չպետք է թվա, որ ամեն օր մեղադրանքներ ընդունելով՝ դառնում ենք խոնարհ: Մենք պետք է սովորենք հաղթահարել այս մեղադրանքները: Եթե մեղադրանքները չհաղթահարենք, երբեք չենք կարող հաղթողներ լինենլ: Հաղթողներն պետք է իմանան արյան արժեքը: Չնայած մենք չգիտենք արյան հսկայական արժեքը, դարձյալ Տիրոջը կարող ենք ասել.« Ո՜վ Տեր, Քո արյունն ինձ համար կիրառիր այնպես, ինչպես Դու ես գնահատում այն»: Մենք Սատանայի զորության դեմ պետք է պայքարենք ըստ Աստծո այլ ոչ թե մեր՝ արյանն տված գնահատականի: Հատված «Փառավոր եկեղեցին» գրքից. Վոչման Նի
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев