Հովհաննեսը ասում է, թե խոսքը, որ Աստված էր (Հվհ 1:1), դարձավ մարմնացած մարդ (Հվհ1:14): Ո՞վ է այս Քրիստոսը: Այս Քրիստոսը ճմարիտ Աստված է՝ որպես մարդ մարմնացած: Եսայի 9:6-ը ասում է.«Որովհետև մի մանուկ ծնվեց մեզ համար, մի որդի տրվեց մեզ, և իշխանությունը Նրա ուսի վրա կլինի, ևՆրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան»: Քրիստոսը՝ ճշմարիտ Աստված, որ մարմնացավ որպես մարդ, մի մանուկ էր՝ մեզ համար ծնված և որդի՝ մեզ տրված: Հովհաննեսի Ավետարանը պարզ ասում է, որ Քրիստոսը ճմարիտ Աստծո Որդին է, իսկ Եսայի 9:6-ը լոկ չի ասում, թե մի մանուկ ծնվեց մեզ համար, որի անունը կոչվում է Հզոր Աստված: Եսայի 9:6-ն ասում է նաև, թե մի որդի տրվեց մեզ, որի անունը կոչվում է «Հավիտենական Հայր»: Հովհաննեսի 14-րդ գլխում Փիլիպոսը Տեր Հիսուսին խնդրեց, որ Հորը ցույց տա աշակերտներին, և այդժամ իրենք կբավարարվեն: Հիսուսը պատասխանեց Փիլիպոսին.«Այսքան ժամանկ ձեզ հետ եմ, և Ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպոս: Ինձ տեսնողը Հորն է տեսել: ԵՒ դու ինչպե՞ս ես ասում, թե՝ Հորը ցույց տուր մեզ: Չե՞ս հավատում, որ Ես Հոր մեջ եմ, և Հայրը Իմ մեջ (խխ 9-10): Հայրը Որդու մեջ է, իսկ Որդին Հոր ճշմարիտ արտահայտությունն է: Որդին չի կարող առանձնացվել Հորից:
Աստվածային Երրորդության խորհուրդը նկարագրելիս մեր մարդկային լեզվի սահմանափակության պատճառով կարող ենք ասել, թե Որդին և Հայրը Աստվածաության երկու անձ են, բայց չենք կարող ասել, թե Նրանք երկու առանձին անձ են: Նրանք երկու անձ են մեկ իրականության մեջ: Երբեք չեք կարող Որդուն առանձնացնել Հորից: Եթե Որդուն չունեք, դուք Հորն էլ չունեք (Ա Հվհ2:23): Եթե Որդուն ունեք, Հորը ունեք, քանզի Հայրը Որդու մեջ է, իսկ Որդին Հոր ճշմարիտ արտահայտությունը, ճշմարիտ մարմնացումն ու ճշմարիտ իրականությունն է: Հովհաննեսի 10:30-ում Տեր Հիսուսը ասաց.«Ես և Հայրը մեկ ենք»: Կողսացիս 1:19-ում ասվում է. Հիսուսի մեջ Է բնակվում Աստվածության ամբողջ լեցունությունը: Այդ համարը մեզ ասում է , որ Հիսուսից դուրս Աստված չկա, Աստված, ամբողջությամբ Հիսուսի մեջ է: Հովհաննեսի 14:18-ում Տեր Հիսուսը ասաց.«Ես ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ»: Նա այստեղ «որբ» ասելով, նորից ցույց է տալիս աշակերտներին, որ Նա մեր իրական Հայրն է: Կողոսացիս 1:15-ն ասում է.«Նա անևրևույթ Աստծո պատկերն է», այսինքն Հիսուսը չերևացող Աստծու տեսանելի պատկերն է, օրինակ մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով(Ծննդ 1:27) Իսկ Աստծո պատկերն, դա Տեր Հիսուսն է (Կղս 1:15): Քրիստոսը եկավ, որ բոլորի վրա է հավիտյանս օրհնյալ Աստված: Ամեն (Հռմ 9:5բ): «Կյանքի Ծառը» գրքից Վիթնես Լի
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев