**۞▓▒░♪♫Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս, Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ, Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։♪♫ ░▒▓۞
Ու թե այսօր, մա՜յր իմ,քաղցրի՛կ Մի տաք քամի բերի քեզ դող Այդ ես եմ որ քամու տեսքով Հոբելյանիդ բերել եմ հով Եվ բաժակ եմ ես բարձրացնում Սիրտս լցված կենաց ասում -Թող մայրերը՝ ողջ աշխարհում Լինեն քեզ պես հավատարիմ Որդիներն էլ՝ իրենց հերթին Մոր անունով թե որ երդվեն Մորը թող ցավ չպատճառեն Մոր պատիվը բարձր պահեն Մորը պաշտեն ոնց որ աստծուն Մորը տան լույս ու ջերմություն Մոր սուրբ կաթը հարամ չանեն Մա՜յր իմ, ես քո...ցա՛վը տանեմ
Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը, Հինավուրց ու նո՜ր ձեռքերը... Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը` Ի՜նչ նազանքով , Երազանքո՜վ՜: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, Առաջնեկն է երբ որ ծնվել, Նրա արդար կաթով սնվել: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը Ծով լռությա՜մբ, Համբերությա՜մբ, Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը, Որ չփլվի իր տան սյունը` Որդին կռվից դառնա տունը: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը, Այս ձեռքերը` ուժը հատած, Բայց թոռան հետ նոր ուժ գտած... Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը... Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը` Նուրբ ձեռքերը, Սո՜ւրբ ձեռքերը:
ՄՈՐ ՍԻՐՏԸ (հայկական ավանդավեպ) Կա հինավուրց մի զրույց, Թե մի տղա, Միամորիկ, Սիրում էր մի աղջկա: Աղջիկն ասավ և “Ինձ բնավ Դու չես սիրում, Թե չէ գնա՛, Գնա՛ մորըդ սի՛րտը բեր”: Տղան մոլոր, գլխիկոր Քայլ առավ, Լացեց, լացեց, Աղջկա մոտ ետ դառավ: Երբ նա տեսավ, զայրացավ. — Է՛լ չերևաս Շեմքիս, ասավ, Մինչև սիրտը չըբերես: Տղան գնաց և որսաց Սարի այծյամ, Սիրտը հանեց, Բերեց տվեց աղջկան: Երբ նա տեսավ, զայրացավ. — Կորի՛ր աչքես, Թե հարազատ Մորըդ սիրտը չըբերես: Տղան գնաց` մորն սպանեց, Երբ վազ կըտար Սիրտը` ձեռքին, Ոտքը սահեց, ընկավ վար: Եվ սիրտը մոր ասավ տխուր, Լացակումած. — Վա՜յ, խեղճ տղաս, Ոչ մի տեղըդ չըցավա՞ց..
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Комментарии 8
Մի տաք քամի բերի քեզ դող
Այդ ես եմ որ քամու տեսքով
Հոբելյանիդ բերել եմ հով
Եվ բաժակ եմ ես բարձրացնում
-Թող մայրերը՝ ողջ աշխարհում
Լինեն քեզ պես հավատարիմ
Որդիներն էլ՝ իրենց հերթին
Մոր անունով թե որ երդվեն
Մորը թող ցավ չպատճառեն
Մոր պատիվը բարձր պահեն
Մորը պաշտեն ոնց որ աստծուն
Մոր սուրբ կաթը հարամ չանեն
Մա՜յր իմ, ես քո...ցա՛վը տանեմ
Թողնեմ օտար ճանապարհներ,վերադառնամ,
Մեր տան շեմին լուռ խոնարհված քեզ
Գոգիդ լացեմ,վերջին անգամ մանուկ
Մոր ձեռքերը
Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ՜:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:
21.09.2008
02:51(հայկական ավանդավեպ)
Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:
Աղջիկն ասավ և “Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր”:
Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:
Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:
Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:
Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:
Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:
Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց..
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:
Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան.
Երազիս տեսա, որ մայրս՝ թշվառ,
Շեն պատերի տակ, մեծ փողոցներում,
Այնպես դողդոջուն, հիվանդ ու անճար,
Անց ու դարձողին ձեռն էր կարկառում:
Երազիս տեսա, որ մայրս ծեր,
Ցնցոտիներով պատած մուրացկան,
Եվ մարդիկ՝ անգութ, անտարբեր, անսեր,
Զբոսնում էին և հրում նրան:
Եվ երազիս մեջ ես դառն լացի,
Ու ցավից զարթնած՝ լաց եղա անքուն՝
Ա՜խ, որքան մայրեր՝ խեղճ, առանց հացի,
Մեր շուրջն են դողում, ու մենք չենք զգում:
Մայրիկիս
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:
Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան...
Օ՜ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ,ՄՈՐ ՄԱՐՄՆՈՒՄ ՈՐՔԱՆ ՔՆՔՈՒՇ ՍԻՐՏ ԵՍ ԴՐԵԼ...
Եթե հանկարծ դու մեկ օր
Դուռս բացես ներս մտնես,
Չզարմանաս,առաջ եկ,
Ներսում ես եմ,տխուր,մերկ...
Քո ծերացած մայրն եմ ես,
Լավ չեմ լսում,առաջ եկ,
Մութ ու խոնավ սենյակում
Լավ չեմ տեսնում,գիրկս եկ...
...Եթե հանկարծ դու մեկ օր
Վեր կենաս ու այցի գաս,
Հետդ մի քիչ համբյուր բեր,
Քո մայրն եմ ես կարոտած: