Կարո'տ, ինչու ես դու այդքան դաժան, Ինչու ես տանջում ինձ այսպես անվերջ, Գեթ վայրկյան թող որ ես հանգիստ մնամ, Հուշերս միայն թող ինձ այցի գան... Հուշեր միայն թող ինձ ջերմացնեն, Ու թող մի վայրկյան ես անէանամ, Բայց դու հաղթում ես, Հաղթում ինձ անվերջ Եվ ծուղակում ես Կարոտ ինձ այսպես...
Ճիշտ է դաժան ես, բայց քաղցր այնպես, Կարո'տ, հարազատ, մտերիմ ,,ընկեր,, Եվ տիեզերական ուժը քո զորեղ Դարձնում է մարդկանց սրտերը բյուրեղ...
ԿԱՐՈՏ Մեջս մտել է մի հիվադություն Հանգիստ չի՛ տալիս և չի՛ էլ բուժվում, Չկա դեղ-դարման,չկա փրկություն Չէ որ կարոտ են նրան անվանում... Ես չգիտեի որ քեզ պես՝ կարո՜տ, Ծանր բան չկա համայն աշխարհում, Երանի՜ նրան,ով չունի կարոտ, Եվ տեղը նրա...չի՛ էլ իմանում:
Ուզում եմ ապրել, շնչել լիաթոք, Բայց մեջս կարոտ սու՛տ է,չի լինում,
Ա՜ խ, եթե ունես գութ և խճմտանք Բաց թող, որ անուշ երկիրս գնամ... Գնամ որ բույնս հողիս մեջ շինեմ, Գնամ որ հողիս տերը ես լինեմ, Երանի՜ նրան,ով չունի կարոտ, Եվ տեղը նրա...չի՛ էլ իմանում:
Ես ա’յն եմ սիրում, Երբ ձմեռ- ամառ… գարո~ւմ է թվում, Անծանոթ մի վայր քեզ… տո~ւն է թվում. Ոչ միայն նայում, այլ… տեսնո’ւմ ես դու, Ոչ թե ունկնդրում, այլ… լսո’ւմ ես դու, Երբ սլանո~ւմ ես Եվ ոչ թե` քայլո’ւմ, Երբ և այրվո’ւմ ես, և ի’նքըդ այրում…
Ա’յն, երբ աչքերը աչե~ր են դառնում, Խոսքերը սիրո կանչե’ր են դառնում, Սիրե’րգ է դառնում ամեն մի հնչյուն, Եվ արտաշնչո~ւմն անգամ` Ներշնչում…
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Комментарии 6
Ինչու ես տանջում ինձ այսպես անվերջ,
Գեթ վայրկյան թող որ ես հանգիստ մնամ,
Հուշերս միայն թող ինձ այցի գան...
Հուշեր միայն թող ինձ ջերմացնեն,
Ու թող մի վայրկյան ես անէանամ,
Բայց դու հաղթում ես, Հաղթում ինձ անվերջ
Եվ ծուղակում ես Կարոտ ինձ այսպես...
Ճիշտ է դաժան ես, բայց քաղցր այնպես,
Կարո'տ, հարազատ, մտերիմ ,,ընկեր,,
Եվ տիեզերական ուժը քո զորեղ
Դարձնում է մարդկանց սրտերը բյուրեղ...
Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս,
Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ,
Սիրտս շատ է լցված եղել վերքերով,
Սպիներից է կարծրացել, սիրելիս :
Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերից,
Ամենքի դեմ սիրտս բացած, աչքս` փակ,
Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ,
Իսկ ես, ավաղ. սիրտ եմ կարծել, սիրելիս:
Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ,
Մանկան նման` ծնկիդ գլուխս դրած,
Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա,
Ժամս է արդեն իրիկնացել, սիրելիս...
ԱՌԱՋԻՆ ՍԵՐՍ
Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։
Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։
Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին
Մեջս մտել է մի հիվադություն
Հանգիստ չի՛ տալիս և չի՛ էլ բուժվում,
Չկա դեղ-դարման,չկա փրկություն
Չէ որ կարոտ են նրան անվանում...
Ես չգիտեի որ քեզ պես՝ կարո՜տ,
Ծանր բան չկա համայն աշխարհում,
Երանի՜ նրան,ով չունի կարոտ,
Եվ տեղը նրա...չի՛ էլ իմանում:
Ուզում եմ ապրել, շնչել լիաթոք,
Բայց մեջս կարոտ սու՛տ է,չի լինում,
Ա՜ խ, եթե ունես գութ և խճմտանք
Բաց թող, որ անուշ երկիրս գնամ...
Գնամ որ բույնս հողիս մեջ շինեմ,
Գնամ որ հողիս տերը ես լինեմ,
Երանի՜ նրան,ով չունի կարոտ,
Եվ տեղը նրա...չի՛ էլ իմանում:
Երբ ձմեռ- ամառ… գարո~ւմ է թվում,
Անծանոթ մի վայր քեզ… տո~ւն է թվում.
Ոչ միայն նայում, այլ… տեսնո’ւմ ես դու,
Ոչ թե ունկնդրում, այլ… լսո’ւմ ես դու,
Երբ սլանո~ւմ ես
Եվ ոչ թե` քայլո’ւմ,
Երբ և այրվո’ւմ ես, և ի’նքըդ այրում
Ա’յն, երբ աչքերը աչե~ր են դառնում,
Խոսքերը սիրո կանչե’ր են դառնում,
Սիրե’րգ է դառնում ամեն մի հնչյուն,
Եվ արտաշնչո~ւմն անգամ` Ներշնչում…