1971 թվի հունիսի 17-ին, ամառային մի տաք ու սովորական օր, Պարույր Սրակը կնոջ և երկու որդիների հետ, ավտոմեքենայով դուրս եկավ հայրենի Չանախչի գյուղից: Նրանց մեքենան անցավ ճանապարհի դժվարին, ոլորապտույտ հատվածը և հանկարծ վթարվեց Երասխավան գյուղից 8 կմ վերև, զառիվայր իջնող հարթ խճուղու վրա: Մեծ բանաստեղծն ու նրա կինը` Նելլի Մենաղարաշվիլին զոհվեցին: Երեկոյան,Արարատ քաղաքի հիվանդանոցից, հատուկ մեքենայով, նրանց տեղափոխեցին Երևան...Զոհվածների մարմիններն անմիջապես դիահերձարան տարան...
Ողջ մայրաքաղաքն արդեն գիտեր ողբերգական պատահարի մասին: Բոլոր կողմերից մարդիկ շտապում էին անատոմիկում:Դա փորձ չէր ճշտել, հավաստիանալ, թե սարսափելի լուրն իրականություն էր: Մեծ վիշտը ջնջել էր պատշաճության սահմանները: Գիտակցելով հանդերձ, որ այլևս ոչնչով հնարավոր չէր շտկել ճակատագրով պարտադրված դաժան ելքը` նրանք գալիս էին, որ գոնե իրնեց անզոր ներկայությամբ սեփական ցավը դարձնեն խոնարհում, չգործած մեղքի զղջումը կրեն այդ պատերի մոտ..."...Գնացինք անատոմիկ...Այդպիսի ցնցող ողբերգական տեսարանի չեմ հանդիպել. կողք-կողքի, սպիտակ սավանով ծածկված էին Պարույրի և տիկնոջ` Նելլի դիակները..." հիշում է գրող Սուրեն Մուրադյանը: Մութը թանձրանում էր, սակայն մարդիկ շարունակում էին մնալ դռների առաջ...Խավարի մեջ ամբոխված ստվերները մինչև լուսաբաց պիտի հսկեին նրա անդորրը, այն լռությունը, որ հաշտություն էր կնքել մահվան ու անմահության միջև...
Ժամանակի հետ կմոռացվեն շատ ու շատ բաներ, օրերի փոշին դանդաղ կնստեր անցած-գնացած խոհերի վրա: Բայց չէր ջնջվելու ոչ այդ երեկոն ու ոչ էլ ճերմակ պատերի ներսում մահը հավաստող այդ տեսարանը. "...Իսկ հիմա հիշեմ այն ծանր օրը, երբ քսան տարի առաջ քեզ տեսա անատոմիկում` կարմիր վերքը քունքիդ, ծանոթ ու անծանոթ մարդկանց` մազերդ շոյելիս...Սուգ էր մարդկանց սրտերում..." Համլետ Կարճիկյան: Հայտնի բան էր, որ Սևակի ու Շիրազի հարաբերություններն առանձնապես հարթ չէին: Բոթը հասնում է նաև Շիրազին: Ու մարդիկ վկա են լինում երկու մեծերի վերջին հանդիպմանը."...Երբ Սևակի դին դրված էր անատոմիկում, Շիրազը գիշերվա կեսին գալիս է, մի կերպ դուռը թակելով, արթնացնում է պահակին, հարցնում, թե սավանով ծածկվածներից ո՞րն է Սևակի դին: Կանգնում է գլխավերևում, սավանը հետ տանում, արտասվում և առանց որևէ բառ ասելու հեռանում..."Բառերից այն կողմ արցունք կար ընկերոջ համար: Խոսքերից անդին անքողարկելի զրկվածություն կար` ամենքին բաժին."...Ժողովուրդը թևաթափ թռչունի պես շփոթված չգիտեր`ուր գնար, ինչ աներ...Ողբում էին բո
...Ещё
Ժամանակի հետ կմոռացվեն շատ ու շատ բաներ, օրերի փոշին դանդաղ կնստեր անցած-գնացած խոհերի վրա: Բայց չէր ջնջվելու ոչ այդ երեկոն ու ոչ էլ ճերմակ պատերի ներսում մահը հավաստող այդ տեսարանը. "...Իսկ հիմա հիշեմ այն ծանր օրը, երբ քսան տարի առաջ քեզ տեսա անատոմիկում` կարմիր վերքը քունքիդ, ծանոթ ու անծանոթ մարդկանց` մազերդ շոյելիս...Սուգ էր մարդկանց սրտերում..." Համլետ Կարճիկյան: Հայտնի բան էր, որ Սևակի ու Շիրազի հարաբերություններն առանձնապես հարթ չէին: Բոթը հասնում է նաև Շիրազին: Ու մարդիկ վկա են լինում երկու մեծերի վերջին հանդիպմանը."...Երբ Սևակի դին դրված էր անատոմիկում, Շիրազը գիշերվա կեսին գալիս է, մի կերպ դուռը թակելով, արթնացնում է պահակին, հարցնում, թե սավանով ծածկվածներից ո՞րն է Սևակի դին: Կանգնում է գլխավերևում, սավանը հետ տանում, արտասվում և առանց որևէ բառ ասելու հեռանում..."Բառերից այն կողմ արցունք կար ընկերոջ համար: Խոսքերից անդին անքողարկելի զրկվածություն կար` ամենքին բաժին."...Ժողովուրդը թևաթափ թռչունի պես շփոթված չգիտեր`ուր գնար, ինչ աներ...Ողբում էին բոլորը..."
Հունիսի 19-ին, կառավարական հանձնաժողովի որոշմամբ, մեծ բանաստեղծի և նրա կնոջ մարմինները դրվեցին Ալ. Սպենդիարյանի ան. օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ճեմասրահում: Ժամը 12-ին բացվեցին դռները և սկիզբ առավ քաղաքացիների անվերջանալի հոսքը դեպի ճեմասրասհ: Մարդկային ծով բազմություն էր հավաքված նաև թատրոնի հրապարակում, շրջապատի բոլոր փողոցներում: Մի պահ սգո երաժշտությունը լռեց և լռության մեջ լսվեց բանաստեղծի ձայնը..."...Պարույր Սևակը պառկած էր ճեմասրահում, պատվանդանին, ծաղիկների մեջ: Մենք`նրա կրտսեր ընկերները, պատվո պահակ էինք կանգնել: Մենք վաղուց գիտեինք, որ պատվո պահակները պետք է կանգնեն ուղիղ, անշարժ, հանդիսավոր: Բայց բոլորս էլ թեքվել, նրան էինք նայում, լաց էինք լինում ու կամացուկ խոսում էինք նրա հետ...Սգո թափորի մեջ մեկը հեծկլտալով ասաց.-Լռեց մեր անլռելի զանգակատունը..."Վ. Գրիգորյան
Թափորը դանդաղ ուղղություն վերցրեց դեպի Սևակի ծննդավայրը: Իսկ ճանապարհին մարդիկ էլ ավելի սրտառուչ պատկերի ականատեսը պիտի լինեին: Երբ անցնում էին Մասիսի, Արտաշատի շրջաններով, մայրուղու ամբողջ երկայնքով դիակառքերին ընդառաջ էին դուրս գալիս հազարավոր գյուղացիներ:Ու սգո ուղին հեղեվում էր թարմ ծաղիկներով: Նույն պատկերն էր Արարատի շրջանի մուտքից մինչև ողբերգական պատահարի վայրը: Հարժեշտի ելած ժողովուրդը կենդանի շղթա կազմած գլուխ էր խոնարհում իր բանաստեղծի առաջ: Դպրոցականները ցուցապաստառներ էին կրում, որոնց վրա սևակյան տողերն էին, դիմանկարները. "...Շարասյունը դադար առավ այն վայկրում, որտեղ "Եղև խավար"...Դժվար է հաղորդել մարդկանց տիրած ալեկոծ հուզմունքի ու զարմանքի չափը, բոլորովին հարթ, անվտանգ տեղանքում այդօրինակ "վթար"...
Հաջորդ օրը, հունսի 20-ին, վաղ առավոտից բլրալանջին կառուցված Սևակի տան շարջապատը լի է մարդկային հոծ բազմությամբ: Հայաստան աշխարհի բոլոր ծագերից մեքենաների անվերջանալի շարասյունները հոսում էին դեպի սգավոր այդ գյուղը..."...Շատ ծոգ էր, մարդիկ այրվում էին արևի տակ, բայց արարողության ամբողջ ընթացքում դիմացի բլուրը ծածկված մնաց նրանցով...Այդ օրը Չանախչի գյուղի բոլոր տներում հոգեհաց էիրն տալիս իրենց անվանի համագյուղացուհամար..."(Զ. Գեղամյան):"...Արտասովոր մի բան կատարվեց. թաղման ժամանակ ճաք տվեց Պարույրի տնկած խնձորենին: Բոլորն ապշած էին. կարծես ծառն զգաց իր տիրոջ մահը..."(Ս.Մուրադյան): Հերթական անգամ բնությունն առեղծված էր մատուցել, որպեսզի փաստեր իր ներկայությունը...Դեռ թարմ էր բանաստեղծի շիրմաթումբը, իսկ մարդիկ արդեն հարցնում էին մեկմեկու."Ինչու Սևակը թաղվեց ոչ թե Պանթեոնում, ոչ թե մի սովորական գերեզմանատանը, այլ իր առանձնատան բակում:Ո՞վ այդպես որոշեց: Ի՞նչն էր պատճառը...:
Հարցը և տեղին և բնական էր: Ու հենց այդպես էլ գուցե ընկալվեր, եթե նախապես հնչած չլիներ դրա պատասխանը...Սևակի թաղման մասնակիցներից Ա. Ուրարտյանը, մի քանի օր անց "Ալիք" թերթում գրեց."...Երբ Պարույր Սևակն ավարտեց իր տան կառուցումը, մի շարք ընկերների հրավիրեց որ տեսնեն նորակառույց տունը: Տունը դիտելուց հետո նրանք անցան փոքրիկ այգին: Պարույրը ցույց տալով մի ծիրանի ծառ, ասաց ընկերներին. "Երբ ես մեռնեմ, ինձ կթաղեք այս ծիրանի ծառի տակ": Հարգելով Պ.Սևակի ցանկությունը, նրան հողին ենք հանձնում նույն ծիրանի ծառի տակ"(Ա.Ուրարտյան): Ամեն բան պարզ էր ու բացատրելի, քանի դեռ խոսքը վերաբերում էր Սևակի կամքին: Նա ավանդել էր, իսկ մյուսները կատարել են նրա պահանջը: Թվում է, թե պիտի չլիներ ոչ դժգոհելու, ոչ էլ տարակուսանքի որևէ շարժառիթ: Սակայն կար մի բաց, ինչը համոզիչ պարզաբանումի կարիք էր զգում."Իսկ ինչու՞ Սևակն այդպես կտակեց": Ահա մի գաղտնիք, որ հավակնում էր կասկած սերմանել ու չվստահել որևէ խոսքի...Ուրեմն ինչ-որ բան, ինչ-որ պատճառով այդ ե
...Ещё
Հարցը և տեղին և բնական էր: Ու հենց այդպես էլ գուցե ընկալվեր, եթե նախապես հնչած չլիներ դրա պատասխանը...Սևակի թաղման մասնակիցներից Ա. Ուրարտյանը, մի քանի օր անց "Ալիք" թերթում գրեց."...Երբ Պարույր Սևակն ավարտեց իր տան կառուցումը, մի շարք ընկերների հրավիրեց որ տեսնեն նորակառույց տունը: Տունը դիտելուց հետո նրանք անցան փոքրիկ այգին: Պարույրը ցույց տալով մի ծիրանի ծառ, ասաց ընկերներին. "Երբ ես մեռնեմ, ինձ կթաղեք այս ծիրանի ծառի տակ": Հարգելով Պ.Սևակի ցանկությունը, նրան հողին ենք հանձնում նույն ծիրանի ծառի տակ"(Ա.Ուրարտյան): Ամեն բան պարզ էր ու բացատրելի, քանի դեռ խոսքը վերաբերում էր Սևակի կամքին: Նա ավանդել էր, իսկ մյուսները կատարել են նրա պահանջը: Թվում է, թե պիտի չլիներ ոչ դժգոհելու, ոչ էլ տարակուսանքի որևէ շարժառիթ: Սակայն կար մի բաց, ինչը համոզիչ պարզաբանումի կարիք էր զգում."Իսկ ինչու՞ Սևակն այդպես կտակեց": Ահա մի գաղտնիք, որ հավակնում էր կասկած սերմանել ու չվստահել որևէ խոսքի...Ուրեմն ինչ-որ բան, ինչ-որ պատճառով այդ ելքն էր դրդել...
Պետք է ասել, որ այս պարագայում մի բան իսկապես անվիճելի էր. Սևակի ցանկությունը թե անսովոր էր, թե տարօրինակ: Եթե անգամ հուղարկավորության վայր ընտրվեր հայրենի գյուղի գերեզմանատունը, նույնիսկ այդ դեպքում դա կհամարվեր պարզ ու բնական: Սակայն սեփական բակում թաղվելու պահանջ-խնդրանքի բնույթն իսկ արդեն դրդում էր խորհել ինչ-որ արտառոց, ոչ ավանդական, նաև որոշ առումով անհասկանալի որոշման մասին: Իսկ քանի որ այն չէր ներդաշնակում բնականության և սովորույթի`ամենքի կողմից լուռ ընդունելի չափանիշերին, ապա ուղղակի հետևությունը կարող էր լինել միայն այսպիսին. Սևակի կամքը խեղաթյուրվել էր և դա անկասկած, արվել էր հատուկ նպատակներով...Թիրախում դարձյալ հայտնվեց չարանենգ ու դավադիր իշխանությունը: "Սևակի, հենց դագաղի մոտ կանգնած մի պաշտոնյա իմ այն հարցին, թե ինչու՞ Սևակին Պանթեոն չտարաք, բավական լուրջ տոնով պատասխանեց."Գիտեք ինչ, ոմանք վաղուց են բողոքում, որ այնտեղ միայն անկուսակցականներ են հավաքվել": Այդպես էլ ասել են`հավաքվել: Պահն այնպիսին էր, որ միայն կարող էի լռության մատնել կուսակցական վայրի
...Ещё
Պետք է ասել, որ այս պարագայում մի բան իսկապես անվիճելի էր. Սևակի ցանկությունը թե անսովոր էր, թե տարօրինակ: Եթե անգամ հուղարկավորության վայր ընտրվեր հայրենի գյուղի գերեզմանատունը, նույնիսկ այդ դեպքում դա կհամարվեր պարզ ու բնական: Սակայն սեփական բակում թաղվելու պահանջ-խնդրանքի բնույթն իսկ արդեն դրդում էր խորհել ինչ-որ արտառոց, ոչ ավանդական, նաև որոշ առումով անհասկանալի որոշման մասին: Իսկ քանի որ այն չէր ներդաշնակում բնականության և սովորույթի`ամենքի կողմից լուռ ընդունելի չափանիշերին, ապա ուղղակի հետևությունը կարող էր լինել միայն այսպիսին. Սևակի կամքը խեղաթյուրվել էր և դա անկասկած, արվել էր հատուկ նպատակներով...Թիրախում դարձյալ հայտնվեց չարանենգ ու դավադիր իշխանությունը: "Սևակի, հենց դագաղի մոտ կանգնած մի պաշտոնյա իմ այն հարցին, թե ինչու՞ Սևակին Պանթեոն չտարաք, բավական լուրջ տոնով պատասխանեց."Գիտեք ինչ, ոմանք վաղուց են բողոքում, որ այնտեղ միայն անկուսակցականներ են հավաքվել": Այդպես էլ ասել են`հավաքվել: Պահն այնպիսին էր, որ միայն կարող էի լռության մատնել կուսակցական վայրի նախանձը..."
Մեկ այլ հրապարակման մեջ, Հրանտ Մաթևոսյանը այսպես է ասել."71-ին ռեժիմը վախենում էր ազգային պանթեոնում ճոխ ու աղմկոտ թաղումներից: Վախենում էր միտինգների ավելի մեծ կրակից, երկարամազ նկարիչների անհանգիստ հավաքներից, տաքարյուն ուսանողներից..."(Վ.Մնացականյան) Ըստ իրավաբան Աշոտ Թադևոսյանի "Իմ կարծիքով, Պարույրին աքսորեցին: Նրան գյուղում հողին հանձնեցին միմիայն ուսանողական խռովություններից վախենալու պատճառով": Գուցե Սևակն ամենևին էլ այդպես չի ուզել և չի կտակել, որ իր սեփական այգում ամփոփեն:Գուցե դա ևս մի հորինվածք էր, որ շրջանառվեց հետմահու "աքսորն" արդարացնելու մութ մտադրությամբ: Հակառակ դեպքում իշխանությանը ուղղակիորեն հասցեագրված մեղադրանքները դժվար կլիներ ընկալել այլ կերպ, քան` սովորական հերյուրանքի փորձ:
Գրականագետ Կ.Դանիելյանի առարկություններ չհանդուրժող խոսքն այդ մարտավարության փայլուն նմուշ է."...Երևան հանվեցին(դարձյալ ՊԱԿ-ի ջանքերով) վկաներ ու վկայություններ, թե իբր Պարույր Սևակը կենդանության ժամանակ ցանկություն է հայտնել թաղվելու իր ձեռքով կառուցված առանձնատան այգում: Ոմանք ցույց են տվել նույնիսկ այն ծառը, որի տակ պիտի թաղեին բանաստեղծին`իբր ըստ Պարույրի ցանկության:Այս բացատրություններով ՀՀԿ Կենտկոմը հիմնավորեց Պարույր Սևակին հայրենի գյուղում հողին հանձնելու իր որոշումը...ՀԿԿ և կառավարությունը տեղ չտվեցին Պարույր Սևակին հայ մեծերի շարքում թաղվելու`ապահովաբար նաև ՊԱԿ-ի հանձնարարությամբ: Հարկավոր էր զոհին հեռացնել Երևան քաղաքից: Կոմիտասի այգում Սևակի գերեզմանը կարող էր դառնալ ուխտատեղի`հավաքելով այնտեղ հասարակարգին ընդդիմադիր երիտասարդությանը..."
Կան վկայություններ, տարեթիվ և կան բազմաթիվ ներկաներ, որոնք իրենք են լսել Սևակի խոսքը...
Սևակի թաղման վայրի շուրջ մեկ այլ անհամաձայնություն ևս ժամանակին հույզեր շիկացրեց: Ճիշտ է, այս անգամ կողմերը չէին վիճարկում գյուղում հուղարկավորելու հանգամաքները, սակայն պնդում էին, թե տեղն այնուամենայնիվ, ճիշտը չէր ընտրված: Վաչե Սաֆարյանն այդ առթիվ գրեց."...1970թ.օգոստոս ամիսն էր...Գյուղում Պ.Սևակի ազգականներից մեկն էր մահացել: Պարույրը գնացել էր թաղմանը: Թաղումից վերադարձել էր շատ տխուր, ընկճված: Այն տեղում, ուր հիմա Պարույրի ու Նելլիի գերեզմանաքարն է, նստած, ծիրանու ստվերում կիսում էի Սևակի տխրությունը: Ասաց`առաջիկայում շատ մահեր են սպասվում մեզ...Գերեզմանի տեղից թիկունքով դեպի տունն էր նստած. ձեռքը ուղղեց դեպի դիմացի բլրի մոտակա լանջը և ասաց."Մեր մեծերին պիտի թաղեմ այդ լանջին, ազգական բարեկամությանը հավաքեմ այս լանջին ու ստեղծեմ մեր ընտանեկլան գերեզմանոցը: Երբևէ պիտի կտակեմ ինձ էլ այդտեղ տեղավորեն`մերոնց կողքին":1971թ հունիսի 17-ից մի քանի օր հետո, երբ գյուղ եկանք(մինչ այդ արդեն բոլորովին որբացած շրջում էինք անատոմիկի դռանը, ապա նաև օպերայի շենքի շուրջը), Ա.Արիստակ
...Ещё
Սևակի թաղման վայրի շուրջ մեկ այլ անհամաձայնություն ևս ժամանակին հույզեր շիկացրեց: Ճիշտ է, այս անգամ կողմերը չէին վիճարկում գյուղում հուղարկավորելու հանգամաքները, սակայն պնդում էին, թե տեղն այնուամենայնիվ, ճիշտը չէր ընտրված: Վաչե Սաֆարյանն այդ առթիվ գրեց."...1970թ.օգոստոս ամիսն էր...Գյուղում Պ.Սևակի ազգականներից մեկն էր մահացել: Պարույրը գնացել էր թաղմանը: Թաղումից վերադարձել էր շատ տխուր, ընկճված: Այն տեղում, ուր հիմա Պարույրի ու Նելլիի գերեզմանաքարն է, նստած, ծիրանու ստվերում կիսում էի Սևակի տխրությունը: Ասաց`առաջիկայում շատ մահեր են սպասվում մեզ...Գերեզմանի տեղից թիկունքով դեպի տունն էր նստած. ձեռքը ուղղեց դեպի դիմացի բլրի մոտակա լանջը և ասաց."Մեր մեծերին պիտի թաղեմ այդ լանջին, ազգական բարեկամությանը հավաքեմ այս լանջին ու ստեղծեմ մեր ընտանեկլան գերեզմանոցը: Երբևէ պիտի կտակեմ ինձ էլ այդտեղ տեղավորեն`մերոնց կողքին":1971թ հունիսի 17-ից մի քանի օր հետո, երբ գյուղ եկանք(մինչ այդ արդեն բոլորովին որբացած շրջում էինք անատոմիկի դռանը, ապա նաև օպերայի շենքի շուրջը), Ա.Արիստակեսյանին հարցրեցի.
-Ինչո՞ւ են այգին, հողը գերեզմանոց դարձնում, ո՞վ է արել: Մի քանի ամիս առաջ այս նույն տեղից նա ցույց է տվել, թե որտեղ է լինելու գերեզմանոցը: Գլուխը վշտից կորցրած Ալբերտն ասաց`լսել են, բայց չեն հասկացել, թե ինչ է ասում Պարույրը...":Նկարիչ Սարգիս Մուրադյանի հաղորդած տեղեկություններն էլ ավելի ընդարձակ են և այնտեղ դարձյալ հիշատակվում է Ա.Արիստակեսյանի անունը` որպես Սևակի պահանջը լսած և այն լիովին ընկալած վկա."...Երբ երեկոյան Պարույրին բերեցին քաղաք և տարան անատոմիկում, Ջիմ Թորոսյանի հետ սկսեցինք մտածել, թե որտե՞ղ պիտի Սևակը թաղվի: Ես ասացի, որ ամենաճիշտը Կոմիտասի այգու պանթեոնն է: Քանի որ Կոմիտասի այգի ենք ուզում, դա միայն Կենտկոմը պիտի որոշի: Ուշ ժամ էր: Զանգ տվեցինք: Կենտկոմի քարտուղարներից միայն գյուղատնտեսության գծով քարտուղարն էր շենքում: Լսեց մեզ, բայց ասաց, որ դա կարող է որոշել միայն Քոչինյանը: Իսկ նա էլ քաղաքում չէր: Այդ խոսակցության ընթացքում դուռը բացվեց ու ներս մտան մի խումբ գրողներ`Հրաչյա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Պարզվեց, որ նրանք էլ նույն խնդրով էին եկել...
...Բայց քարտուղարն ասաց, որ դա միայն Կենտկոմի բյուրոն կարող է որոշել և առաջարկեց Սևակին թաղել Թոխմախի` քաղաքային գերեզմանատան պանթեոնում: Հավաքվածներն այդ տարբերակին էլ դեմ չէին":Մայա Ավագյանը պատմում է."-Մինչև հուղարկավորությունը ես, հայրս և Պարույրի ազգականը գնացինք Գերագույն խորհուրդ`Սևակի աճյունը պանթեոնում հողին հանձնելու խնդիրքն անելու մտադրությամբ: Խոսակցության ընթացքում Պարույրի ազգականը իմիջիայլոց ասաց, որ Սևակը ցանկություն է ունեցել թաղվել հարազատ գյուղում: Այդքանը բավական էր. իշխանությունները կառչեցին այդ մտքից: Նրանք Սևակից "վախենում" էին նույնիսկ մահից հետո..."(Լ.Թոփուզյան) Ակնհայտն այն էր, որ Սևակի թաղման վայրի ընտրության հարցը քննարկվել էր բոլոր հնարավոր աստիճաններում.և Կենտկոմում և Գերագույն սովետում, և գրողների միությունում, և հարազատների ու ընկերների շարջանականերում...Հայրենի հողում թաղված լինելը երբեք չէր կարող անպատվություն դիտվել, ինչպես որ գրողի կամքին հակառակ որևէ վճիռ հազղիվ թե դառնար նրա հիշատակը հավերժացնելու լավագույն լուծում...

Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ էր Սևակն այդպես որոշել:Ի՞նչը կարող էր դրդել 47-ամյա բանաստեղծին խորհել ոչ միայն իր մոտալուտ մահվան մասին, այլև հոգ տանել, որ իրեն հուղարկավորեն նախապես նշված, իբրև շիրմատեղ արդեն ընտրված հարազատ վայրում: Նման պահանջը մի՞թե կարող էր երբևէ լինել ինքնանպատակ: Կասկածից վեր էր, որ ինչ-որ առիթ, բոլոր դեպքերում, պատճառ էր դարձել...Տարածությունը, որ նրա համար թերևս երբեք ամփոփ չէր եղել, մեկեն դարձել էր այդքան էական ու զետեղվել էր մի սաղարթաչափ ստվերի ներքո: Ու դեռ իր բաժին հողակտորն էլ ոչ թե այլուր էր, այլ հենց սեփական առանձնատան մոտ, այգու եզերքին, ծիրանենու տակ: Այդ ի՞նչ ահավոր, նախապաշարման քղանցքից կառչած, խաղաղ պարտեզը մռայլ շիրմատուն տեսնելու կիրք էր: Դեռևս 1959-ի ձմռանը նա արդեն գրում էր.
Կյանքում մեկ անգամ:Միայն թե ինչու՞ այդպես վաղաժամ ու այդչափ հապճեպ: Եվ ի՞նչ կարող էր նրա կտակը տալ կամ խոստանալ: Թաքցված գանձե՞ր: Հարստությունը իր էջերն էին: Ինչ-որ պատգամնե՞ր իր ժառանգներին:Վաղուց ամենքի պատգամախոսն ու ժառանգորդն էր նա: Եղել էր շռայլ, նվիրաբերել ամեն-ամեն բան`կյանքի օրերը, տաղանդն ու ձիրքը, ջղեր ու ավյուն: Եվ ընդամենը մի բան էր ծածուկ պահել իր համար: Մահվան իրավունքը: Ցանկալի վայրում թաղված լինելու վերջին փափագը: Ամեն մի արարք, ամեն մի վճիռ, եթե այն բխում է մարդու բուն էությունից, ապա հարկ է, որ որևէ խորհուրդ ու իմաստ կրի, իր հետքն ունենա թաքուն ցանկության ենթաշերտերում: Կընկալեն՞ք մենք դա: Կկարողանա՞նք թեկուզ կռահել, տեսնել այն հունը, որով հոսել էր նոր առեղծվածը`հպվելով կամքի ու դիպվածների փխրուն ափերին.
Նախ, ե՞րբ էր այդ միտքն առաջին անգամ այցելել բանաստեղծին:Կռահել նման ընթացքի ելքը պիտի որ լինի անհավանական ու պարականոն: Այնինչ, պարզվում է, որ Սևակի պարագան նույնիսկ այդ դեպքում խիստ բացառիկ էր:Այս արտասովոր գաղափարի ծնունդը ուներ իրական ականատեսներ և ճիշտ ա

Նախ, ե՞րբ էր այդ միտքն առաջին անգամ այցելել բանաստեղծին:Կռահել նման ընթացքի ելքը պիտի որ լինի անհավանական ու պարականոն: Այնինչ, պարզվում է, որ Սևակի պարագան նույնիսկ այդ դեպքում խիստ բացառիկ էր:Այս արտասովոր գաղափարի ծնունդը ուներ իրական ականատեսներ և ճիշտ ամսաթիվ
1961թ հունիսին Ռուսաստանում մեկնարկեց հայ գրականության ու արվեստի տասնօրյակը: Պատվիրակության կազմում, նախ Մոսկվա, իսկ այնտեղից էլ Լենինգրադ մեկնեց նաև Սևակը...Դեռ Երևանում Սևակը մտադրվել էր անպայման այցելել իր սիրելի բանաստեղծի Բորիս Պաստեռնակի գերեզմանին, որը վախճանվել էր մեկ տարի առաջ`խորհրդավոր պայմաններում: Նրա մահը ցնցել էր Սևակին: Պաստեռնակին թաղել էին իր առանձնատնից ոչ հեռու`մի փոքրիկ բլրակի վրա...Այն օրերին, գրողի գերեզմանին դեռ հուշարձան չէին կանգնեցրել և ծառերի տակ պարզապես համեստ մի շիրմաթումբ էր: Սառա Բաբենիշևայի և Սուլամիթայի հետ, երկար կանգնեցին`յուրաքանչյուրն իր խոհերի ու հույզերի հետ: Պերեդելկինոյից Մոսկվա մեկնեցին էլեկտրագնացքով: ճանապարհին Սևակը լուռ էր, մտքերով տարված: Ակնհայտ էր, որ խիստ ազդվել էր թե գերեզման այցելությունից և թե Բաբենւշևայի հետ ունեցած զրույցներից: Տեղ հասնելուն պես տանտերը նրանց հրավիրեց ընթրիքի, սակայն Սևակը, բոլորի համար անսպասելի, խնդրեց, որ իրեն որոշ ժամանակ միայնակ թողնեն: Տարիներ հետո Սուլամիթան հիշում է.
"...մենք մտածեցինք, թե նա բանաստեղծություն է գրում ու առանձնացանք: Նա ավարտեց գրելն ու հանդիսավոր ձայնով ասաց."Չծիծաղեք, ես գրել եմ իմ կտակը": Իսկ ի՞նչ էր գրված Սևակի կտակում: Երկյուղածությամբ պահ տված էջին Սևակը գրել էր իր մահվան մասին և հստակ նշել, թե մահից հետո որտեղ կցանկանար հուղարկավորվել: Վայրն անփոփոխ էր. սեփական այգում, իր ձեռքով շինված ծաղկաթմբի տակ...Ահա այս պատմությունն է, որ թույլ է տալիս նաև կռահել, թե ինչը կարող էր բանաստեղծին մղել նման որոշման...Պաստեռնակին հողին են հանձնել ոչ թե գերեզմանատանն, այլ իր սեփական առանձնատնից ոչ այնքան հեռու և դա արդեն իսկ հուզել էր նրան...
Իսկ ի՞նչ պատահեց այդ կտակի հետ: Չէ՞ որ առ այսօր ոչինչ հայտնի չէ այդ վավերագրիու նրա գոյության մասին: Սևակի մահից անմիջապես հետո կտակը պիտի հրապարակվեր: Սակայն դա չի եղել: Կնշանակի կամ չի կատարվել Սևակի կամքը, կամ ինքնագիրը ոչնչացվել էր մինչև այդ պահը: Ի վերջո, Սևակն ինքն էլ կարող էր որևէ պահի հրաժարվել այդ մտադրությունից և պատռել կտակը...Ո՞վ գիտե, գուցե կտակն իսկապես դեռ պահպանվում

Իսկ ի՞նչ պատահեց այդ կտակի հետ: Չէ՞ որ առ այսօր ոչինչ հայտնի չէ այդ վավերագրիու նրա գոյության մասին: Սևակի մահից անմիջապես հետո կտակը պիտի հրապարակվեր: Սակայն դա չի եղել: Կնշանակի կամ չի կատարվել Սևակի կամքը, կամ ինքնագիրը ոչնչացվել էր մինչև այդ պահը: Ի վերջո, Սևակն ինքն էլ կարող էր որևէ պահի հրաժարվել այդ մտադրությունից և պատռել կտակը...Ո՞վ գիտե, գուցե կտակն իսկապես դեռ պահպանվում է և մի օր, իր
և մի օր, իր հետձգված հայտնությամբ կգա, որ ցրի գաղտնիք ու տարակուսանք: Իսկ գուցե նաև երբեք էլ ոչինչ հայտնի չդառնա և դարձյալ մնա միայն առեղծված` իր խորհրդավոր պատմուճանի մեջ... 1957-ի ամռանը, Սևակը Մոսկվայում գրել եր մի բանաստեղծություն`"Հպարտանում եմ": Բազում թվարկումների շարքում բանաստեղծը տարօրինակ կերպով ասում էր, թե հպարտանում է նաև "Անփառունակ-երկարատև կյանքի դիմաց`Իմ մկրատված կյանքի վերջով...": Բայց էլ ավելի զարմանալի էր նույն բանաստեղծության մեկ ուրիշ հատված, որտեղ նա դարձյալ հպարտանալու առիթ էր գտել, սակայն այս անգամ. ...Իմ կտակով` թեկուզ գիտեմ, Որ երբևէ չի կատարվի (Մեռածին էլ քիչ են հարգում): Այսքանից հետո ի՞նչ խղճով հերքել կանխազգացման ու հետևանքի նախասահմանման որևէ վարկած: Ինչպե՞ս բացառել այն շոշափելին, որ կոչում ենք անըմբռնելի: Պարզապես լուռ խոստովանենք, որ նա մի մարդ էր, ով ճանաչում էր մարդկանց բնույթը շատ ավելի լավ, քան`մարդիկ իրեն...
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Комментарии 47
Ատում եմ ձյունը`
Թե նա տեղում է ամառվա կեսին...
1971 թվի հունիսի 17-ին, ամառային մի տաք ու սովորական օր, Պարույր Սրակը կնոջ և երկու որդիների հետ, ավտոմեքենայով դուրս եկավ հայրենի Չանախչի գյուղից: Նրանց մեքենան անցավ ճանապարհի դժվարին, ոլորապտույտ հատվածը և հանկարծ վթարվեց Երասխավան գյուղից 8 կմ վերև, զառիվայր իջնող հարթ խճուղու վրա: Մեծ բանաստեղծն ու նրա կինը` Նելլի Մենաղարաշվիլին զոհվեցին: Երեկոյան,Արարատ քաղաքի հիվանդանոցից, հատուկ մեքենայով, նրանց տեղափոխեցին Երևան...Զոհվածների մարմիններն անմիջապես դիահերձարան տարան...
Ողջ մայրաքաղաքն արդեն գիտեր ողբերգական պատահարի մասին: Բոլոր կողմերից մարդիկ շտապում էին անատոմիկում:Դա փորձ չէր ճշտել, հավաստիանալ, թե սարսափելի լուրն իրականություն էր: Մեծ վիշտը ջնջել էր պատշաճության սահմանները: Գիտակցելով հանդերձ, որ այլևս ոչնչով հնարավոր չէր շտկել ճակատագրով պարտադրված դաժան ելքը` նրանք գալիս էին, որ գոնե իրնեց անզոր ներկայությամբ սեփական ցավը դարձնեն խոնարհում, չգործած մեղքի զղջումը կրեն այդ պատերի մոտ..."...Գնացինք անատոմիկ...Այդպիսի ցնցող ողբերգական տեսարանի չեմ հանդիպել. կողք-կողքի, սպիտակ սավանով ծածկված էին Պարույրի և տիկնոջ` Նելլի դիակները..." հիշում է գրող Սուրեն Մուրադյանը: Մութը թանձրանում էր, սակայն մարդիկ շարունակում էին մնալ դռների առաջ...Խավարի մեջ ամբոխված ստվերները մինչև լուսաբաց պիտի հսկեին նրա անդորրը, այն լռությունը, որ հաշտություն էր կնքել մահվան ու անմահության միջև...
Ժամանակի հետ կմոռացվեն շատ ու շատ բաներ, օրերի փոշին դանդաղ կնստեր անցած-գնացած խոհերի վրա: Բայց չէր ջնջվելու ոչ այդ երեկոն ու ոչ էլ ճերմակ պատերի ներսում մահը հավաստող այդ տեսարանը. "...Իսկ հիմա հիշեմ այն ծանր օրը, երբ քսան տարի առաջ քեզ տեսա անատոմիկում` կարմիր վերքը քունքիդ, ծանոթ ու անծանոթ մարդկանց` մազերդ շոյելիս...Սուգ էր մարդկանց սրտերում..." Համլետ Կարճիկյան: Հայտնի բան էր, որ Սևակի ու Շիրազի հարաբերություններն առանձնապես հարթ չէին: Բոթը հասնում է նաև Շիրազին: Ու մարդիկ վկա են լինում երկու մեծերի վերջին հանդիպմանը."...Երբ Սևակի դին դրված էր անատոմիկում, Շիրազը գիշերվա կեսին գալիս է, մի կերպ դուռը թակելով, արթնացնում է պահակին, հարցնում, թե սավանով ծածկվածներից ո՞րն է Սևակի դին: Կանգնում է գլխավերևում, սավանը հետ տանում, արտասվում և առանց որևէ բառ ասելու հեռանում..."Բառերից այն կողմ արցունք կար ընկերոջ համար: Խոսքերից անդին անքողարկելի զրկվածություն կար` ամենքին բաժին."...Ժողովուրդը թևաթափ թռչունի պես շփոթված չգիտեր`ուր գնար, ինչ աներ...Ողբում էին բո
...ЕщёԺամանակի հետ կմոռացվեն շատ ու շատ բաներ, օրերի փոշին դանդաղ կնստեր անցած-գնացած խոհերի վրա: Բայց չէր ջնջվելու ոչ այդ երեկոն ու ոչ էլ ճերմակ պատերի ներսում մահը հավաստող այդ տեսարանը. "...Իսկ հիմա հիշեմ այն ծանր օրը, երբ քսան տարի առաջ քեզ տեսա անատոմիկում` կարմիր վերքը քունքիդ, ծանոթ ու անծանոթ մարդկանց` մազերդ շոյելիս...Սուգ էր մարդկանց սրտերում..." Համլետ Կարճիկյան: Հայտնի բան էր, որ Սևակի ու Շիրազի հարաբերություններն առանձնապես հարթ չէին: Բոթը հասնում է նաև Շիրազին: Ու մարդիկ վկա են լինում երկու մեծերի վերջին հանդիպմանը."...Երբ Սևակի դին դրված էր անատոմիկում, Շիրազը գիշերվա կեսին գալիս է, մի կերպ դուռը թակելով, արթնացնում է պահակին, հարցնում, թե սավանով ծածկվածներից ո՞րն է Սևակի դին: Կանգնում է գլխավերևում, սավանը հետ տանում, արտասվում և առանց որևէ բառ ասելու հեռանում..."Բառերից այն կողմ արցունք կար ընկերոջ համար: Խոսքերից անդին անքողարկելի զրկվածություն կար` ամենքին բաժին."...Ժողովուրդը թևաթափ թռչունի պես շփոթված չգիտեր`ուր գնար, ինչ աներ...Ողբում էին բոլորը..."
Հունիսի 19-ին, կառավարական հանձնաժողովի որոշմամբ, մեծ բանաստեղծի և նրա կնոջ մարմինները դրվեցին Ալ. Սպենդիարյանի ան. օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ճեմասրահում: Ժամը 12-ին բացվեցին դռները և սկիզբ առավ քաղաքացիների անվերջանալի հոսքը դեպի ճեմասրասհ: Մարդկային ծով բազմություն էր հավաքված նաև թատրոնի հրապարակում, շրջապատի բոլոր փողոցներում: Մի պահ սգո երաժշտությունը լռեց և լռության մեջ լսվեց բանաստեղծի ձայնը..."...Պարույր Սևակը պառկած էր ճեմասրահում, պատվանդանին, ծաղիկների մեջ: Մենք`նրա կրտսեր ընկերները, պատվո պահակ էինք կանգնել: Մենք վաղուց գիտեինք, որ պատվո պահակները պետք է կանգնեն ուղիղ, անշարժ, հանդիսավոր: Բայց բոլորս էլ թեքվել, նրան էինք նայում, լաց էինք լինում ու կամացուկ խոսում էինք նրա հետ...Սգո թափորի մեջ մեկը հեծկլտալով ասաց.-Լռեց մեր անլռելի զանգակատունը..."Վ. Գրիգորյան
Մեզպեսների համար ամաչելն է արդեն ամոթ.
Թափորը դանդաղ ուղղություն վերցրեց դեպի Սևակի ծննդավայրը: Իսկ ճանապարհին մարդիկ էլ ավելի սրտառուչ պատկերի ականատեսը պիտի լինեին: Երբ անցնում էին Մասիսի, Արտաշատի շրջաններով, մայրուղու ամբողջ երկայնքով դիակառքերին ընդառաջ էին դուրս գալիս հազարավոր գյուղացիներ:Ու սգո ուղին հեղեվում էր թարմ ծաղիկներով: Նույն պատկերն էր Արարատի շրջանի մուտքից մինչև ողբերգական պատահարի վայրը: Հարժեշտի ելած ժողովուրդը կենդանի շղթա կազմած գլուխ էր խոնարհում իր բանաստեղծի առաջ: Դպրոցականները ցուցապաստառներ էին կրում, որոնց վրա սևակյան տողերն էին, դիմանկարները. "...Շարասյունը դադար առավ այն վայկրում, որտեղ "Եղև խավար"...Դժվար է հաղորդել մարդկանց տիրած ալեկոծ հուզմունքի ու զարմանքի չափը, բոլորովին հարթ, անվտանգ տեղանքում այդօրինակ "վթար"...
Հաջորդ օրը, հունսի 20-ին, վաղ առավոտից բլրալանջին կառուցված Սևակի տան շարջապատը լի է մարդկային հոծ բազմությամբ: Հայաստան աշխարհի բոլոր ծագերից մեքենաների անվերջանալի շարասյունները հոսում էին դեպի սգավոր այդ գյուղը..."...Շատ ծոգ էր, մարդիկ այրվում էին արևի տակ, բայց արարողության ամբողջ ընթացքում դիմացի բլուրը ծածկված մնաց նրանցով...Այդ օրը Չանախչի գյուղի բոլոր տներում հոգեհաց էիրն տալիս իրենց անվանի համագյուղացուհամար..."(Զ. Գեղամյան):"...Արտասովոր մի բան կատարվեց. թաղման ժամանակ ճաք տվեց Պարույրի տնկած խնձորենին: Բոլորն ապշած էին. կարծես ծառն զգաց իր տիրոջ մահը..."(Ս.Մուրադյան): Հերթական անգամ բնությունն առեղծված էր մատուցել, որպեսզի փաստեր իր ներկայությունը...Դեռ թարմ էր բանաստեղծի շիրմաթումբը, իսկ մարդիկ արդեն հարցնում էին մեկմեկու."Ինչու Սևակը թաղվեց ոչ թե Պանթեոնում, ոչ թե մի սովորական գերեզմանատանը, այլ իր առանձնատան բակում:Ո՞վ այդպես որոշեց: Ի՞նչն էր պատճառը...:
Հարցը և տեղին և բնական էր: Ու հենց այդպես էլ գուցե ընկալվեր, եթե նախապես հնչած չլիներ դրա պատասխանը...Սևակի թաղման մասնակիցներից Ա. Ուրարտյանը, մի քանի օր անց "Ալիք" թերթում գրեց."...Երբ Պարույր Սևակն ավարտեց իր տան կառուցումը, մի շարք ընկերների հրավիրեց որ տեսնեն նորակառույց տունը: Տունը դիտելուց հետո նրանք անցան փոքրիկ այգին: Պարույրը ցույց տալով մի ծիրանի ծառ, ասաց ընկերներին. "Երբ ես մեռնեմ, ինձ կթաղեք այս ծիրանի ծառի տակ": Հարգելով Պ.Սևակի ցանկությունը, նրան հողին ենք հանձնում նույն ծիրանի ծառի տակ"(Ա.Ուրարտյան): Ամեն բան պարզ էր ու բացատրելի, քանի դեռ խոսքը վերաբերում էր Սևակի կամքին: Նա ավանդել էր, իսկ մյուսները կատարել են նրա պահանջը: Թվում է, թե պիտի չլիներ ոչ դժգոհելու, ոչ էլ տարակուսանքի որևէ շարժառիթ: Սակայն կար մի բաց, ինչը համոզիչ պարզաբանումի կարիք էր զգում."Իսկ ինչու՞ Սևակն այդպես կտակեց": Ահա մի գաղտնիք, որ հավակնում էր կասկած սերմանել ու չվստահել որևէ խոսքի...Ուրեմն ինչ-որ բան, ինչ-որ պատճառով այդ ե
...ЕщёՀարցը և տեղին և բնական էր: Ու հենց այդպես էլ գուցե ընկալվեր, եթե նախապես հնչած չլիներ դրա պատասխանը...Սևակի թաղման մասնակիցներից Ա. Ուրարտյանը, մի քանի օր անց "Ալիք" թերթում գրեց."...Երբ Պարույր Սևակն ավարտեց իր տան կառուցումը, մի շարք ընկերների հրավիրեց որ տեսնեն նորակառույց տունը: Տունը դիտելուց հետո նրանք անցան փոքրիկ այգին: Պարույրը ցույց տալով մի ծիրանի ծառ, ասաց ընկերներին. "Երբ ես մեռնեմ, ինձ կթաղեք այս ծիրանի ծառի տակ": Հարգելով Պ.Սևակի ցանկությունը, նրան հողին ենք հանձնում նույն ծիրանի ծառի տակ"(Ա.Ուրարտյան): Ամեն բան պարզ էր ու բացատրելի, քանի դեռ խոսքը վերաբերում էր Սևակի կամքին: Նա ավանդել էր, իսկ մյուսները կատարել են նրա պահանջը: Թվում է, թե պիտի չլիներ ոչ դժգոհելու, ոչ էլ տարակուսանքի որևէ շարժառիթ: Սակայն կար մի բաց, ինչը համոզիչ պարզաբանումի կարիք էր զգում."Իսկ ինչու՞ Սևակն այդպես կտակեց": Ահա մի գաղտնիք, որ հավակնում էր կասկած սերմանել ու չվստահել որևէ խոսքի...Ուրեմն ինչ-որ բան, ինչ-որ պատճառով այդ ելքն էր դրդել...
Պետք է ասել, որ այս պարագայում մի բան իսկապես անվիճելի էր. Սևակի ցանկությունը թե անսովոր էր, թե տարօրինակ: Եթե անգամ հուղարկավորության վայր ընտրվեր հայրենի գյուղի գերեզմանատունը, նույնիսկ այդ դեպքում դա կհամարվեր պարզ ու բնական: Սակայն սեփական բակում թաղվելու պահանջ-խնդրանքի բնույթն իսկ արդեն դրդում էր խորհել ինչ-որ արտառոց, ոչ ավանդական, նաև որոշ առումով անհասկանալի որոշման մասին: Իսկ քանի որ այն չէր ներդաշնակում բնականության և սովորույթի`ամենքի կողմից լուռ ընդունելի չափանիշերին, ապա ուղղակի հետևությունը կարող էր լինել միայն այսպիսին. Սևակի կամքը խեղաթյուրվել էր և դա անկասկած, արվել էր հատուկ նպատակներով...Թիրախում դարձյալ հայտնվեց չարանենգ ու դավադիր իշխանությունը: "Սևակի, հենց դագաղի մոտ կանգնած մի պաշտոնյա իմ այն հարցին, թե ինչու՞ Սևակին Պանթեոն չտարաք, բավական լուրջ տոնով պատասխանեց."Գիտեք ինչ, ոմանք վաղուց են բողոքում, որ այնտեղ միայն անկուսակցականներ են հավաքվել": Այդպես էլ ասել են`հավաքվել: Պահն այնպիսին էր, որ միայն կարող էի լռության մատնել կուսակցական վայրի
...ЕщёՊետք է ասել, որ այս պարագայում մի բան իսկապես անվիճելի էր. Սևակի ցանկությունը թե անսովոր էր, թե տարօրինակ: Եթե անգամ հուղարկավորության վայր ընտրվեր հայրենի գյուղի գերեզմանատունը, նույնիսկ այդ դեպքում դա կհամարվեր պարզ ու բնական: Սակայն սեփական բակում թաղվելու պահանջ-խնդրանքի բնույթն իսկ արդեն դրդում էր խորհել ինչ-որ արտառոց, ոչ ավանդական, նաև որոշ առումով անհասկանալի որոշման մասին: Իսկ քանի որ այն չէր ներդաշնակում բնականության և սովորույթի`ամենքի կողմից լուռ ընդունելի չափանիշերին, ապա ուղղակի հետևությունը կարող էր լինել միայն այսպիսին. Սևակի կամքը խեղաթյուրվել էր և դա անկասկած, արվել էր հատուկ նպատակներով...Թիրախում դարձյալ հայտնվեց չարանենգ ու դավադիր իշխանությունը: "Սևակի, հենց դագաղի մոտ կանգնած մի պաշտոնյա իմ այն հարցին, թե ինչու՞ Սևակին Պանթեոն չտարաք, բավական լուրջ տոնով պատասխանեց."Գիտեք ինչ, ոմանք վաղուց են բողոքում, որ այնտեղ միայն անկուսակցականներ են հավաքվել": Այդպես էլ ասել են`հավաքվել: Պահն այնպիսին էր, որ միայն կարող էի լռության մատնել կուսակցական վայրի նախանձը..."
Մեկ այլ հրապարակման մեջ, Հրանտ Մաթևոսյանը այսպես է ասել."71-ին ռեժիմը վախենում էր ազգային պանթեոնում ճոխ ու աղմկոտ թաղումներից: Վախենում էր միտինգների ավելի մեծ կրակից, երկարամազ նկարիչների անհանգիստ հավաքներից, տաքարյուն ուսանողներից..."(Վ.Մնացականյան) Ըստ իրավաբան Աշոտ Թադևոսյանի "Իմ կարծիքով, Պարույրին աքսորեցին: Նրան գյուղում հողին հանձնեցին միմիայն ուսանողական խռովություններից վախենալու պատճառով": Գուցե Սևակն ամենևին էլ այդպես չի ուզել և չի կտակել, որ իր սեփական այգում ամփոփեն:Գուցե դա ևս մի հորինվածք էր, որ շրջանառվեց հետմահու "աքսորն" արդարացնելու մութ մտադրությամբ: Հակառակ դեպքում իշխանությանը ուղղակիորեն հասցեագրված մեղադրանքները դժվար կլիներ ընկալել այլ կերպ, քան` սովորական հերյուրանքի փորձ:
Շարունակելի....Նյութերը, հատվածաբար,տեղդրվում է Հովիկ Չարխչյանի "Սևակի մահվան առեղծվածը" գրքից...
Գրականագետ Կ.Դանիելյանի առարկություններ չհանդուրժող խոսքն այդ մարտավարության փայլուն նմուշ է."...Երևան հանվեցին(դարձյալ ՊԱԿ-ի ջանքերով) վկաներ ու վկայություններ, թե իբր Պարույր Սևակը կենդանության ժամանակ ցանկություն է հայտնել թաղվելու իր ձեռքով կառուցված առանձնատան այգում: Ոմանք ցույց են տվել նույնիսկ այն ծառը, որի տակ պիտի թաղեին բանաստեղծին`իբր ըստ Պարույրի ցանկության:Այս բացատրություններով ՀՀԿ Կենտկոմը հիմնավորեց Պարույր Սևակին հայրենի գյուղում հողին հանձնելու իր որոշումը...ՀԿԿ և կառավարությունը տեղ չտվեցին Պարույր Սևակին հայ մեծերի շարքում թաղվելու`ապահովաբար նաև ՊԱԿ-ի հանձնարարությամբ: Հարկավոր էր զոհին հեռացնել Երևան քաղաքից: Կոմիտասի այգում Սևակի գերեզմանը կարող էր դառնալ ուխտատեղի`հավաքելով այնտեղ հասարակարգին ընդդիմադիր երիտասարդությանը..."
Կան վկայություններ, տարեթիվ և կան բազմաթիվ ներկաներ, որոնք իրենք են լսել Սևակի խոսքը...
Սևակի թաղման վայրի շուրջ մեկ այլ անհամաձայնություն ևս ժամանակին հույզեր շիկացրեց: Ճիշտ է, այս անգամ կողմերը չէին վիճարկում գյուղում հուղարկավորելու հանգամաքները, սակայն պնդում էին, թե տեղն այնուամենայնիվ, ճիշտը չէր ընտրված: Վաչե Սաֆարյանն այդ առթիվ գրեց."...1970թ.օգոստոս ամիսն էր...Գյուղում Պ.Սևակի ազգականներից մեկն էր մահացել: Պարույրը գնացել էր թաղմանը: Թաղումից վերադարձել էր շատ տխուր, ընկճված: Այն տեղում, ուր հիմա Պարույրի ու Նելլիի գերեզմանաքարն է, նստած, ծիրանու ստվերում կիսում էի Սևակի տխրությունը: Ասաց`առաջիկայում շատ մահեր են սպասվում մեզ...Գերեզմանի տեղից թիկունքով դեպի տունն էր նստած. ձեռքը ուղղեց դեպի դիմացի բլրի մոտակա լանջը և ասաց."Մեր մեծերին պիտի թաղեմ այդ լանջին, ազգական բարեկամությանը հավաքեմ այս լանջին ու ստեղծեմ մեր ընտանեկլան գերեզմանոցը: Երբևէ պիտի կտակեմ ինձ էլ այդտեղ տեղավորեն`մերոնց կողքին":1971թ հունիսի 17-ից մի քանի օր հետո, երբ գյուղ եկանք(մինչ այդ արդեն բոլորովին որբացած շրջում էինք անատոմիկի դռանը, ապա նաև օպերայի շենքի շուրջը), Ա.Արիստակ
...ЕщёՍևակի թաղման վայրի շուրջ մեկ այլ անհամաձայնություն ևս ժամանակին հույզեր շիկացրեց: Ճիշտ է, այս անգամ կողմերը չէին վիճարկում գյուղում հուղարկավորելու հանգամաքները, սակայն պնդում էին, թե տեղն այնուամենայնիվ, ճիշտը չէր ընտրված: Վաչե Սաֆարյանն այդ առթիվ գրեց."...1970թ.օգոստոս ամիսն էր...Գյուղում Պ.Սևակի ազգականներից մեկն էր մահացել: Պարույրը գնացել էր թաղմանը: Թաղումից վերադարձել էր շատ տխուր, ընկճված: Այն տեղում, ուր հիմա Պարույրի ու Նելլիի գերեզմանաքարն է, նստած, ծիրանու ստվերում կիսում էի Սևակի տխրությունը: Ասաց`առաջիկայում շատ մահեր են սպասվում մեզ...Գերեզմանի տեղից թիկունքով դեպի տունն էր նստած. ձեռքը ուղղեց դեպի դիմացի բլրի մոտակա լանջը և ասաց."Մեր մեծերին պիտի թաղեմ այդ լանջին, ազգական բարեկամությանը հավաքեմ այս լանջին ու ստեղծեմ մեր ընտանեկլան գերեզմանոցը: Երբևէ պիտի կտակեմ ինձ էլ այդտեղ տեղավորեն`մերոնց կողքին":1971թ հունիսի 17-ից մի քանի օր հետո, երբ գյուղ եկանք(մինչ այդ արդեն բոլորովին որբացած շրջում էինք անատոմիկի դռանը, ապա նաև օպերայի շենքի շուրջը), Ա.Արիստակեսյանին հարցրեցի.
-Ինչո՞ւ են այգին, հողը գերեզմանոց դարձնում, ո՞վ է արել: Մի քանի ամիս առաջ այս նույն տեղից նա ցույց է տվել, թե որտեղ է լինելու գերեզմանոցը: Գլուխը վշտից կորցրած Ալբերտն ասաց`լսել են, բայց չեն հասկացել, թե ինչ է ասում Պարույրը...":Նկարիչ Սարգիս Մուրադյանի հաղորդած տեղեկություններն էլ ավելի ընդարձակ են և այնտեղ դարձյալ հիշատակվում է Ա.Արիստակեսյանի անունը` որպես Սևակի պահանջը լսած և այն լիովին ընկալած վկա."...Երբ երեկոյան Պարույրին բերեցին քաղաք և տարան անատոմիկում, Ջիմ Թորոսյանի հետ սկսեցինք մտածել, թե որտե՞ղ պիտի Սևակը թաղվի: Ես ասացի, որ ամենաճիշտը Կոմիտասի այգու պանթեոնն է: Քանի որ Կոմիտասի այգի ենք ուզում, դա միայն Կենտկոմը պիտի որոշի: Ուշ ժամ էր: Զանգ տվեցինք: Կենտկոմի քարտուղարներից միայն գյուղատնտեսության գծով քարտուղարն էր շենքում: Լսեց մեզ, բայց ասաց, որ դա կարող է որոշել միայն Քոչինյանը: Իսկ նա էլ քաղաքում չէր: Այդ խոսակցության ընթացքում դուռը բացվեց ու ներս մտան մի խումբ գրողներ`Հրաչյա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Պարզվեց, որ նրանք էլ նույն խնդրով էին եկել...
...Բայց քարտուղարն ասաց, որ դա միայն Կենտկոմի բյուրոն կարող է որոշել և առաջարկեց Սևակին թաղել Թոխմախի` քաղաքային գերեզմանատան պանթեոնում: Հավաքվածներն այդ տարբերակին էլ դեմ չէին":Մայա Ավագյանը պատմում է."-Մինչև հուղարկավորությունը ես, հայրս և Պարույրի ազգականը գնացինք Գերագույն խորհուրդ`Սևակի աճյունը պանթեոնում հողին հանձնելու խնդիրքն անելու մտադրությամբ: Խոսակցության ընթացքում Պարույրի ազգականը իմիջիայլոց ասաց, որ Սևակը ցանկություն է ունեցել թաղվել հարազատ գյուղում: Այդքանը բավական էր. իշխանությունները կառչեցին այդ մտքից: Նրանք Սևակից "վախենում" էին նույնիսկ մահից հետո..."(Լ.Թոփուզյան) Ակնհայտն այն էր, որ Սևակի թաղման վայրի ընտրության հարցը քննարկվել էր բոլոր հնարավոր աստիճաններում.և Կենտկոմում և Գերագույն սովետում, և գրողների միությունում, և հարազատների ու ընկերների շարջանականերում...Հայրենի հողում թաղված լինելը երբեք չէր կարող անպատվություն դիտվել, ինչպես որ գրողի կամքին հակառակ որևէ վճիռ հազղիվ թե դառնար նրա հիշատակը հավերժացնելու լավագույն լուծում...
...Ещё...Բայց քարտուղարն ասաց, որ դա միայն Կենտկոմի բյուրոն կարող է որոշել և առաջարկեց Սևակին թաղել Թոխմախի` քաղաքային գերեզմանատան պանթեոնում: Հավաքվածներն այդ տարբերակին էլ դեմ չէին":Մայա Ավագյանը պատմում է."-Մինչև հուղարկավորությունը ես, հայրս և Պարույրի ազգականը գնացինք Գերագույն խորհուրդ`Սևակի աճյունը պանթեոնում հողին հանձնելու խնդիրքն անելու մտադրությամբ: Խոսակցության ընթացքում Պարույրի ազգականը իմիջիայլոց ասաց, որ Սևակը ցանկություն է ունեցել թաղվել հարազատ գյուղում: Այդքանը բավական էր. իշխանությունները կառչեցին այդ մտքից: Նրանք Սևակից "վախենում" էին նույնիսկ մահից հետո..."(Լ.Թոփուզյան) Ակնհայտն այն էր, որ Սևակի թաղման վայրի ընտրության հարցը քննարկվել էր բոլոր հնարավոր աստիճաններում.և Կենտկոմում և Գերագույն սովետում, և գրողների միությունում, և հարազատների ու ընկերների շարջանականերում...Հայրենի հողում թաղված լինելը երբեք չէր կարող անպատվություն դիտվել, ինչպես որ գրողի կամքին հակառակ որևէ վճիռ հազղիվ թե դառնար նրա հիշատակը հավերժացնելու լավագույն լուծում...
Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ էր Սևակն այդպես որոշել:Ի՞նչը կարող էր դրդել 47-ամյա բանաստեղծին խորհել ոչ միայն իր մոտալուտ մահվան մասին, այլև հոգ տանել, որ իրեն հուղարկավորեն նախապես նշված, իբրև շիրմատեղ արդեն ընտրված հարազատ վայրում: Նման պահանջը մի՞թե կարող էր երբևէ լինել ինքնանպատակ: Կասկածից վեր էր, որ ինչ-որ առիթ, բոլոր դեպքերում, պատճառ էր դարձել...Տարածությունը, որ նրա համար թերևս երբեք ամփոփ չէր եղել, մեկեն դարձել էր այդքան էական ու զետեղվել էր մի սաղարթաչափ ստվերի ներքո: Ու դեռ իր բաժին հողակտորն էլ ոչ թե այլուր էր, այլ հենց սեփական առանձնատան մոտ, այգու եզերքին, ծիրանենու տակ: Այդ ի՞նչ ահավոր, նախապաշարման քղանցքից կառչած, խաղաղ պարտեզը մռայլ շիրմատուն տեսնելու կիրք էր: Դեռևս 1959-ի ձմռանը նա արդեն գրում էր.
Ես հարգալից եմ նայում կտակին,
Թերևս-ով գիտե-լոկ այն պատճառով,
Որ դա արվում է կյանքում մեկ անգամ,
Ինչպես ես` հիմա:
Կյանքում մեկ անգամ:Միայն թե ինչու՞ այդպես վաղաժամ ու այդչափ հապճեպ: Եվ ի՞նչ կարող էր նրա կտակը տալ կամ խոստանալ: Թաքցված գանձե՞ր: Հարստությունը իր էջերն էին: Ինչ-որ պատգամնե՞ր իր ժառանգներին:Վաղուց ամենքի պատգամախոսն ու ժառանգորդն էր նա: Եղել էր շռայլ, նվիրաբերել ամեն-ամեն բան`կյանքի օրերը, տաղանդն ու ձիրքը, ջղեր ու ավյուն: Եվ ընդամենը մի բան էր ծածուկ պահել իր համար: Մահվան իրավունքը: Ցանկալի վայրում թաղված լինելու վերջին փափագը: Ամեն մի արարք, ամեն մի վճիռ, եթե այն բխում է մարդու բուն էությունից, ապա հարկ է, որ որևէ խորհուրդ ու իմաստ կրի, իր հետքն ունենա թաքուն ցանկության ենթաշերտերում: Կընկալեն՞ք մենք դա: Կկարողանա՞նք թեկուզ կռահել, տեսնել այն հունը, որով հոսել էր նոր առեղծվածը`հպվելով կամքի ու դիպվածների փխրուն ափերին.
Նախ, ե՞րբ էր այդ միտքն առաջին անգամ այցելել բանաստեղծին:Կռահել նման ընթացքի ելքը պիտի որ լինի անհավանական ու պարականոն: Այնինչ, պարզվում է, որ Սևակի պարագան նույնիսկ այդ դեպքում խիստ բացառիկ էր:Այս արտասովոր գաղափարի ծնունդը ուներ իրական ականատեսներ և ճիշտ ա
...ЕщёԿյանքում մեկ անգամ:Միայն թե ինչու՞ այդպես վաղաժամ ու այդչափ հապճեպ: Եվ ի՞նչ կարող էր նրա կտակը տալ կամ խոստանալ: Թաքցված գանձե՞ր: Հարստությունը իր էջերն էին: Ինչ-որ պատգամնե՞ր իր ժառանգներին:Վաղուց ամենքի պատգամախոսն ու ժառանգորդն էր նա: Եղել էր շռայլ, նվիրաբերել ամեն-ամեն բան`կյանքի օրերը, տաղանդն ու ձիրքը, ջղեր ու ավյուն: Եվ ընդամենը մի բան էր ծածուկ պահել իր համար: Մահվան իրավունքը: Ցանկալի վայրում թաղված լինելու վերջին փափագը: Ամեն մի արարք, ամեն մի վճիռ, եթե այն բխում է մարդու բուն էությունից, ապա հարկ է, որ որևէ խորհուրդ ու իմաստ կրի, իր հետքն ունենա թաքուն ցանկության ենթաշերտերում: Կընկալեն՞ք մենք դա: Կկարողանա՞նք թեկուզ կռահել, տեսնել այն հունը, որով հոսել էր նոր առեղծվածը`հպվելով կամքի ու դիպվածների փխրուն ափերին.
Նախ, ե՞րբ էր այդ միտքն առաջին անգամ այցելել բանաստեղծին:Կռահել նման ընթացքի ելքը պիտի որ լինի անհավանական ու պարականոն: Այնինչ, պարզվում է, որ Սևակի պարագան նույնիսկ այդ դեպքում խիստ բացառիկ էր:Այս արտասովոր գաղափարի ծնունդը ուներ իրական ականատեսներ և ճիշտ ամսաթիվ
1961թ հունիսին Ռուսաստանում մեկնարկեց հայ գրականության ու արվեստի տասնօրյակը: Պատվիրակության կազմում, նախ Մոսկվա, իսկ այնտեղից էլ Լենինգրադ մեկնեց նաև Սևակը...Դեռ Երևանում Սևակը մտադրվել էր անպայման այցելել իր սիրելի բանաստեղծի Բորիս Պաստեռնակի գերեզմանին, որը վախճանվել էր մեկ տարի առաջ`խորհրդավոր պայմաններում: Նրա մահը ցնցել էր Սևակին: Պաստեռնակին թաղել էին իր առանձնատնից ոչ հեռու`մի փոքրիկ բլրակի վրա...Այն օրերին, գրողի գերեզմանին դեռ հուշարձան չէին կանգնեցրել և ծառերի տակ պարզապես համեստ մի շիրմաթումբ էր: Սառա Բաբենիշևայի և Սուլամիթայի հետ, երկար կանգնեցին`յուրաքանչյուրն իր խոհերի ու հույզերի հետ: Պերեդելկինոյից Մոսկվա մեկնեցին էլեկտրագնացքով: ճանապարհին Սևակը լուռ էր, մտքերով տարված: Ակնհայտ էր, որ խիստ ազդվել էր թե գերեզման այցելությունից և թե Բաբենւշևայի հետ ունեցած զրույցներից: Տեղ հասնելուն պես տանտերը նրանց հրավիրեց ընթրիքի, սակայն Սևակը, բոլորի համար անսպասելի, խնդրեց, որ իրեն որոշ ժամանակ միայնակ թողնեն: Տարիներ հետո Սուլամիթան հիշում է.
"...մենք մտածեցինք, թե նա բանաստեղծություն է գրում ու առանձնացանք: Նա ավարտեց գրելն ու հանդիսավոր ձայնով ասաց."Չծիծաղեք, ես գրել եմ իմ կտակը": Իսկ ի՞նչ էր գրված Սևակի կտակում: Երկյուղածությամբ պահ տված էջին Սևակը գրել էր իր մահվան մասին և հստակ նշել, թե մահից հետո որտեղ կցանկանար հուղարկավորվել: Վայրն անփոփոխ էր. սեփական այգում, իր ձեռքով շինված ծաղկաթմբի տակ...Ահա այս պատմությունն է, որ թույլ է տալիս նաև կռահել, թե ինչը կարող էր բանաստեղծին մղել նման որոշման...Պաստեռնակին հողին են հանձնել ոչ թե գերեզմանատանն, այլ իր սեփական առանձնատնից ոչ այնքան հեռու և դա արդեն իսկ հուզել էր նրան...
Իսկ ի՞նչ պատահեց այդ կտակի հետ: Չէ՞ որ առ այսօր ոչինչ հայտնի չէ այդ վավերագրիու նրա գոյության մասին: Սևակի մահից անմիջապես հետո կտակը պիտի հրապարակվեր: Սակայն դա չի եղել: Կնշանակի կամ չի կատարվել Սևակի կամքը, կամ ինքնագիրը ոչնչացվել էր մինչև այդ պահը: Ի վերջո, Սևակն ինքն էլ կարող էր որևէ պահի հրաժարվել այդ մտադրությունից և պատռել կտակը...Ո՞վ գիտե, գուցե կտակն իսկապես դեռ պահպանվում
...Ещё"...մենք մտածեցինք, թե նա բանաստեղծություն է գրում ու առանձնացանք: Նա ավարտեց գրելն ու հանդիսավոր ձայնով ասաց."Չծիծաղեք, ես գրել եմ իմ կտակը": Իսկ ի՞նչ էր գրված Սևակի կտակում: Երկյուղածությամբ պահ տված էջին Սևակը գրել էր իր մահվան մասին և հստակ նշել, թե մահից հետո որտեղ կցանկանար հուղարկավորվել: Վայրն անփոփոխ էր. սեփական այգում, իր ձեռքով շինված ծաղկաթմբի տակ...Ահա այս պատմությունն է, որ թույլ է տալիս նաև կռահել, թե ինչը կարող էր բանաստեղծին մղել նման որոշման...Պաստեռնակին հողին են հանձնել ոչ թե գերեզմանատանն, այլ իր սեփական առանձնատնից ոչ այնքան հեռու և դա արդեն իսկ հուզել էր նրան...
Իսկ ի՞նչ պատահեց այդ կտակի հետ: Չէ՞ որ առ այսօր ոչինչ հայտնի չէ այդ վավերագրիու նրա գոյության մասին: Սևակի մահից անմիջապես հետո կտակը պիտի հրապարակվեր: Սակայն դա չի եղել: Կնշանակի կամ չի կատարվել Սևակի կամքը, կամ ինքնագիրը ոչնչացվել էր մինչև այդ պահը: Ի վերջո, Սևակն ինքն էլ կարող էր որևէ պահի հրաժարվել այդ մտադրությունից և պատռել կտակը...Ո՞վ գիտե, գուցե կտակն իսկապես դեռ պահպանվում է և մի օր, իր
և մի օր, իր հետձգված հայտնությամբ կգա, որ ցրի գաղտնիք ու տարակուսանք: Իսկ գուցե նաև երբեք էլ ոչինչ հայտնի չդառնա և դարձյալ մնա միայն առեղծված` իր խորհրդավոր պատմուճանի մեջ... 1957-ի ամռանը, Սևակը Մոսկվայում գրել եր մի բանաստեղծություն`"Հպարտանում եմ": Բազում թվարկումների շարքում բանաստեղծը տարօրինակ կերպով ասում էր, թե հպարտանում է նաև "Անփառունակ-երկարատև կյանքի դիմաց`Իմ մկրատված կյանքի վերջով...": Բայց էլ ավելի զարմանալի էր նույն բանաստեղծության մեկ ուրիշ հատված, որտեղ նա դարձյալ հպարտանալու առիթ էր գտել, սակայն այս անգամ.
...Իմ կտակով`
թեկուզ գիտեմ,
Որ երբևէ չի կատարվի
(Մեռածին էլ քիչ են հարգում):
Այսքանից հետո ի՞նչ խղճով հերքել կանխազգացման ու հետևանքի նախասահմանման որևէ վարկած: Ինչպե՞ս բացառել այն շոշափելին, որ կոչում ենք անըմբռնելի: Պարզապես լուռ խոստովանենք, որ նա մի մարդ էր, ով ճանաչում էր մարդկանց բնույթը շատ ավելի լավ, քան`մարդիկ իրեն...