Անգլիական ակումբները 150 միլիոն են առաջարկել Ասենսիոյի համար #LM10
Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի գործակալ Գորացիո Գահիոլին պատմել է, որ Արքայական ակումբը գայթակղիչ առաջարկներ է ստացել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով:
«Ռեալն» Անգլիայի Պրեմյեր լիգայի թիմերից 2 առաջարկ է ստացել Ասենսիոյի հարցով: 2 առաջարկներն էլ 150 միլիոն եվրոյի տեսքով էին: «Ռեալը» մերժեց, քանի որ Ասենսիոյին սպասվում է անհավանական ապագա»,- գործակալի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Մարկո Ասենսիոն 2015-ին իսպանական «Մալյորկայից» է տեղափոխվել «Ռեալ»:
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Нет комментариев