Ինչպես հաղորդում է Mundo Deportivo - ն, Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսն օրերս կապ է հաստատել Ժան - Միշել Սերիի հետ, իմանալով ՊՍԺ - ի հետաքրքրվածության մասին: Իրականում, փարիզյան ակումբը շատ մոտ է աֆրիկացի կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելուն, սակայն մի շարք հանգամանքներ Բարսայի օգտին են:Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է Sport - ը, որպես աղբյուր նշելով ֆրանսիական L'Équipe - ը, Նիցցայի հետ Սերիի կնքած պայմանագրի համաձայն ֆուտբոլիստի հրաժարագինը ֆրանսիական ակումբների համար կազմում է 25 մլն եվրո, այլ ակումբների համար՝ 40 մլն եվրո, և միայն Բարսելոնայի համար՝ 20 մլն եվրո:Բացի այդ, Սերին ինքը մի քանի անգամ խոստովանել է, որ երազում է խաղալ կատալոնական թիմում: "Եթե Բարսան կապ հաստատի ինձ հետ, մերժելը անհնար կլինի: Ես երկրպագում եմ Բարսային դեռ մանկուց: Այն մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, կհաստատեն դա", - սա ֆուտբոլիստի խոսքերն են, որոնք նա ասել է ընդամենը 10 - 12 օր առաջ:Այդպիսով, ՊՍԺ - ն շարունակում է մնալ Սերիի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդը, սակայն Բարսելոնայի ակտիվացումը կարող է փոխել իրավիճակը: Աֆրիկացուն գնելու մյուս թեկնածուները՝ Սևիլյան, Ռոման, Տոտենհեմն ու Մոնակոն, թերևս, դուրս են պայքարից:
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Нет комментариев