Ինչպես ճիշտ ապրել,
Որ չսխալվել ու չմեղսնչել,
Որ ճիշտ ընկալվի քո խոսքն ու գործը,
Որ քեզ հասկանան,
Որ քեզ ընդունեն։
Ինչպես ճիշտ ապրել,
Պահի հետ քայլել,
Երբ կյանքն է ստիպում
Ու ինքը հուշում,
Սխալ քո ուղին։
Ինչպես ճիշտ ապրել...
ԵՒ որն է ճիշտը։
Այս խելահեղ վազքի
Այս դաժան ու բիրտ,
Գոյատևման ու գոյաձեման,
Այս տուր ու առի։
ԵՒ որն է ճիշտը,
Մահվան փնտրտուք
Այս մրցավազքի,
Ավերման նորանոր
Մտքի սլացքի,
Ոսկու,տարածքի,
Ագահ պայքարի։
Ինչպես ճիշտ ապրել,
Կամ լինել ազնիվ
Խաբեության այս խառնիճաղանչում,
Այս բռնաբարված ազատության մեջ։
Ինչպես,ինչպես ճիշտ ապրել։
Չկա սրբություն,
Նյութապաշտության այս նոր պայքարում,
Սրբերը նույնիսկ( մեղա քեզ աստված)
Դիրքերի համար տալիս են առնում։
Ինչպես ճիշտ ապրել,
Ու որն է ճիշտը,
Այս խաբեության
Խելահեղ վազքում։
Համընթաց գնալ
Գետի հոսանքին,
Թե,հակառակվել,
Նրա գիժ կամքին։
Բողոքել ,ընդվզել,
Զինվել,պայքարել,
Թե լինել հլու
Պահին հարմարվել։
Քարշ տալ գոյության
Բեռը այս նորի,
Մի կերպ հարմարվել։
Այսպես ապրել...
...Ինչպես ապրել։
Մ Մանուկյան։
https://ok.ru/games/slototerra/?coupon=2805_update Он доступен до 00:00 по Москве (МСК, GMT+3) 4 июня.
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев