Ի հիշատակ Վազգեն Սարգսյանի։
Լեռնուտ երկիր կորուսյալ,
Կիսավեր սրբատուն,
Ժայռոտ լեռան թեք լանջին,
Վանք թալանված ու անշունչ։
Աստվածամոր մեծ պատկեր,
Ու դողդոջուն մի մանչուկ
Աչքերը սուրբ նկարին
Աղերսահառ ծնրադիր։
Շեմին գայլեր գիշատիչ,
Արյունառուշտ ու դաժան,
Սպասում են պահը գա,
Որ վերջը տան խեղճ մանկան։
Բայց մանուկը անտեղյակ
Դեղնած դալուկ շուրթերով
Ձեռքերն երկիր կառկառած,
Տարված էր խոր աղոթքով։
Ու պատկերներ դժնդակ,
Նրա մտքի աչքերում,
Որպես դաժան տեսիլներ
Հերթով գալիս էին,գնում ։
Թուրքերն անխիղճ քանց գազան,
Հորն հանեցին կախաղան։
Հետո մաս,մաս հատեցին
Այդպես գետը նետեցին ։
Հետո քրդերը եկան,
Զույգթակ քույրերին տարան,
Ոսկեմազիկ,կապուտ աչ
Քույրերին զույգ Հանին խաչ։
Մորը խարտյաշ գեղանի,
Ինչեր ասես,որ չարին...
Ինչեր ասես չտեսավ,
Մինչ այդ դժոխքից փախավ։
Ուր,որ գնաց մահը կար,
Ողջ երկիրը մահահար,
Ողջ երկիրը արյան ծով,
Մահի,հացի ուրույն սով։
Չեր հասկանում մանչուկ այդ,
Ինչու և ինչի համար,
Այսքան աղետ ու ավեր,
Ու տուժողը միշտ հայեր։
Կիսաավեր հին տաճար,
Աստվածամոր մեծ պատկեր
Կիսակենդան մի մանչուկ
Աչքը պատկերին սառած։
Հենց այդ պահի
Օվ զարմանք,
Աստվածամոր մի աչքից,
Հոսեց կաթիլ մի արցունք։
Իսկ երբ արցունքը բյուրեղ
Դարձավ կաթիլ մի արյուն,
Ուշագնաց նա եղավ
Այդ տեսիլից խելահեղ ։
...Լեռնուտ երկիր մի փոքրիկ
Գեղատեսիլ մի տաճար,
Աստվածամոր մի պատկեր,
Լույսերի մեջ ոսկեփայլ։
Պատկերի մոտ Աստծո մոր
Թավամորուք մի հսկա։
Խնկաբուրող պատարագ
Ու աղոթող ժողովուրդ։
Հսկան լրիվ զինավառ
Աստվածամոր առաջ լուռ,
Կարծես աղոթք էր անում,
Ավաղ հուշե մշուշից
Իր անցյալն էր վեր առնում ։
Ահա անհույս մի որբուկ
Նույն այս պատկերի առաջ,
Աղետալից հայացքով,
Մի հույս,մի լույս է մուրում։
Անցան երկար տարիներ
Մանչուկը մահապուրծ մի կերպ,
Գտավ մի նոր օթևան։
Ապա լավ օրեր եկան ։
Գեղատեսիլ մի տաճար
Աստվածամոր մեծ պատկեր,
Թավամորուք մի հսկա...
.... Հույսով ապրող ժողովուրդ։
6.03 2000թ Դալարիկ Մ Մանուկյան։
https://ok.ru/games/slototerra/?coupon=2805_update Он доступен до 00:00 по Москве (МСК, GMT+3) 4 июня.
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев