Ես Հայաստան աշխարհից
Փոքրիկ բեկոր մի պոկված,
Իմ զովաշունչ սարերից,
Նրանց կարոտից ծերացած։
Ես հեռու եմ ,շատ հեռու
Իմ քարաստան աշխարհից,
Բայց էությամբ ես հայ եմ,
Կերտված ժայռի բեկորից։
Չար լեզուներն ինձ ասին,
Որ դավել ես քո ազգին,
Որ երկրից շատ հեռու,
Դու կորցրել ես քո ոգին։
Բայց ես հայ եմ գոչեցի
Հոգով,արյամբ,էությամբ,
Ու իմ հպարտ բնությամբ։
Հայ եմ ուր էլ որ լինեմ։
Երկրի կարոտը մեր սրտում
Թեև ապրում ենք սփյուռքում,
Սփռված ենք աշխարհով
Հայ ենք ոգով հավատով։
Կգա մի լավ ժամանակ
Ողջ աշխարհից անքանակ
Հայը իր տունը կդառնա։
Երկիրս էրգրով կզորանա։
Սասնո սարերին կարոտ
Սասունցին հոտը Կքշի արոտ,
Վանեցին թոռը կձգի ծովը,
Այգեստանում կհասնի
Հայկական խաղողը։
Ղարսեցին կնորոգի բերդը քանդված,
Ու կնորոգվեն վանքերը հազար ավերված։
Հայը կունենա մի մեծ հայրենիք,
Հայաստան աշխարհ լի բերք ու բարիք։
Հավատում եմ ,որ այդ օրը կգա
Իմ Արարատը,սուրբ սարը վկա։
Հայոց որդիներ համայն աշխարհի
Պահն է միասնական համախմբվելու։
15 10 2021.թ Կամիշին
Մ Մանուկյան։
https://ok.ru/games/slototerra/?coupon=2805_update Он доступен до 00:00 по Москве (МСК, GMT+3) 4 июня.
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев