1982 թվականի հունվարի 28-ին առավոտյան 9:40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ: ԱՄՆ նախագահ Ռոնալդ
Ռեյգանը դատապարտեց այս արարքը՝ որակավորելով այն ահաբեկչություն: Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի: 2013 թվականի դրությամբ Համբիկ Սասունյանը կրում էր իր պատիժը ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում: Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը: Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից: 37 տարի ազատազրկումից հետո 29.12.2019 ԱՄՆ
դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին․ նրան բաց են թողել պայմանական վաղաժամկետ ազատմամբ: Այս անգամ հայցի բավարարումը հարուցել է թուրքական կողմի դժգոհությունը: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են այդ որոշումը։
Ճանաչենք Մեր Հերոսներին🇦🇲
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев