Փառք ու պատիվ մեր բանակին՛
Կայացել են ժամանակին,
Թույլ չէն տվել որ թշնամին՛
Աչքը գցի մեր սահմանին:
Արյան գնով պաշտպան կանգնել՛
Շուն թշնամուն՝ հետ են մղել,
Արիաբար և քաջաբար՝
Իրենց տեղում պինդ են եղել:
Կռվի դաշտում զոհվել են շատ՝
Հայ մարտիկներ ու հերոսներ՛
Լեգենդ դարձել՛ անմահացել,
Նվիրյալներ ազգիս դարձել:
Փառք ու պատիվ հերոսներին,
Եվ իրենց ՍՈՒՐԲ ԾՆՈՂՆԵՐԻՆ՛
Որ ծնել են ԱՌՅՈՒԾ տղերք՝
Բանակ ճամփել և հորդորել,
Հայրենիքին պաշտպան կանգնել:
Գիշեր ցերեկ՝ անտուն, անքուն՝
Սահմաններն են հսկել, պահել,
Իրենք իրենց արյան գնով՛
Մեր ազգին են հանգիստ խղճով
Քուն պարգևել գիշերներով:
Նորից մեծ փառք ԾՆՈՂՆԵՐԻՆ՜
Իրենց զոհված ՀԵՐՈՍՆԵՐԻՆ՛
Փառք ու պատիվ մեր բանակին,
Որ միշտ հասնեն հաղթանակին:
☞★✞✍✞★☜
ՆԱԻՐԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев