Թուրքիան դեմ է մահապատիժներին, հատկապես քաղաքական շարժառիթներով իրականացված մահապատիժներին: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում իրականացված հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատիժը, ինչը Թեհրանի և Էր-Ռիյադի միջև մեծամասշտաբ հակամարտության առիթ դարձավ, գրում է ria.ru-ն:
Շիա Իրանը և սունի Սաուդյան Արաբիան տարածաշրջանում հին հակառակորդներ են: Իրանը խիստ քննադատության է ենթարկել շիա քարոզչի մահապատիժը, երկրում բողոքի մասսայական ակցիաներ են անցկացվել:Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին:
«Մենք դեմ ենք ցանկացած մահապատժի, հատկապես երբ դրանք քաղաքական շարժառիթներով են: Մեզ համար անընդունելի է մահապատժի աջակցումը»,- հայտարարել է Քուրթուլմուշը՝ ավելացնելով, որ Սաուդյան Արաբիան և Իրանը իրենց բարեկամներն են, և իրենք չեն ուզում, որ նրանք հակամարտեն:
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев