Մոդեստ Կոլերով
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է REGNUM գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։
– Պարոն Կոլերով, Ձեր կարծիքով ՝ ինչպիսի՞ն էր 2015 թվականն ընդհանուր առմամբ Ղարաբաղյան հարցի համար, ինչի՞ հասանք, և այժմ ի՞նչ ուղիով է զարգանում հակամարտությունը և,համապատասխանաբար, խաղաղ կարգավորման գործընթացը։
– 2015 թվականը Լեռնային Ղարաբաղի համար ճակատում աճող սրացման, ենթակառուցվածքի հաջող զարգացման, պետության ամրապնդման ժամանակաշրջան էր։ Խաղաղ կարգավորման գործընթացը չի զարգանում, սակայն ժամանակն աշխատում է Ղարաբաղի անկախության օգտին։
– Դուք համաձա՞յն եք, որ զարգացումներըը հակամարտության գոտում ըստ էության իրավիճակը կտանեն պատերազմի։ Ընդհանրապես որքանո՞վ է իրատեսական լայնածավալ պատերազմը նոր տարում։
– Այո, Թուրքիան և Ադրբեջանը հետաքրքրված են Ղարաբաղում պատերազմի վերսկսմամբ՝ թեկուզ պարզապես որպես երկրորդ ճակատի բացում՝ ի հավելումն Սիրիայում և Քուրդիստանում առաջին ճակատի։ Սակայն լայնածավալ պատերազմն ամիջապես կդադարեցվի կարգավորման երաշխավորների կողմից։
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի անվտանգությունն այս պահի դրությամբ։ Ինչո՞ւ այն չուժեղացավ, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ։ Չէ՞ որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները միանգամայն այլ բան էին ասում, երբ հայտարարվեց, որ Հայաստանը կմիանա Մաքսային միությանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պահը։
– Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունն ուժեղացել է՝ անկախ ԵՏՄ-ին ու Մաքսային միությանը Հայաստանի միանալուց ու ՀԱՊԿ-ում անդամակցությունից, քանի որ Հայաստանն ակտիվորեն կիրառում է այդ ձևաչափերը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Ինտեգրման զարգացումը բարելավում է մթնոլորտը և փոխըմբռնումը, դարձնում հարաբերություններն ավելի աշխատանքային։ Հուսանք, որ Մոսկվայում Տիգրան Սարգսյանի հայտնվելը նույնպես կծառայի դրան, այլ ոչ միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։
– Ինչպիսի՞ կանխատեսում կարող եք անել 2016 թվականին Հայաստանի ներքին քաղաքականության համար։ Այսինքն՝ ինչպիսի՞ն կամ ի՞նչ տեսքով կլինի պայքարն ընդդիմության ու իշխանությունների միջև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
– Չեմ կարող դատել Հայաստանի ներքին քաղաքականության հեռանկարների մասին. իրավասու չեմ: Կարծում եմ, որ 2016-ին էլ ընդդիմությունը չի կարողանա մոբիլիզացվել։
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев