819 կանչ՝ մեկ օրում
Հունվարի 1-ին 819 շտապօգնության կանչ է ստացվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ կան կանչեր, երբ մարդիկ զանգերով ցանկանում են տեղեկատվություն ստանալ: Յուրաքանչյուր կանչ, անկախ եղանակային պայմաններից, սպասարկվում է, քանի որ չես կարող իմանալ, թե ինչի հետ գործ ունես:
Թագուհի Ստեփանյանը նշեց, որ թունավորման դեպքեր գրեթե չեն եղել, հիմնականում դրանք կապված են եղել սրտանոթային հիվանդությունների հետ, գերակշիռ մաս են կազմել ճնշման տատանումները, ինչպես նաև սրտի որոշ հիվանդություններ, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտ: Եղել են մեծ թվով՝ մոտ 60 ջերմող հիվանդներ:
«Հունվարի 3-ի ժամը 9:00-ից մինչև այսօր ժամը 9:00-ը 3 տրավմա է գրանցվել, հունվարի մեկին՝ 8: Այսօր արդեն 801 կանչ է ստացվել: Սա սարսափելի մեծ թիվ է: Նախորդ տարի մենք միայն մեկ օրում ենք ունեցել 800 կանչ: Ընդհանրապես վերջին շրջանում մենք միջինը ստանում ենք 600-650 կանչ, երկու հարյուրով ավելանալը բավականին մեծ ծանրաբեռնվածություն է շտապօգնության աշխատանքի համար»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев