Նիկոլ Փաշինյանի վարչակազմը նոր տարին մեկնարկեց հայ ժողովրդին «ավետելով» իր նոր սոցիալական և հարկային քաղաքականության «գոհարները»՝ բարձրացնելով տրանսպորտի գինը, գույքահարկը և այլ հարկեր։
Փոխանակ օլիգարխիայի ճիրաններից երկիրն ազատելու իր խոստումները կատարելու՝ ներկա վարչակազմը, ղեկավարվելով իր նեղ անձնական գրպանային շահերով, գործարքի գնաց նախկինում ձեւավորված օլիգարխիայի հետ։
Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում բյուջեի լրացմանը նպաստած «երկնքից ընկած» տնտեսական նվերները մսխվեցին բազմազան անիմաստ միջոցառումների, փառատոների վրա, որոնք նպատակ ունեին 2020 թվականի խայտառակ պարտությունից և Արցախի կորստից հետո շեղելու ժողովրդի ուշադրությունը։
Ներկա նախաձեռնությունը, նպատակ ունենալով կանխել բյուջեի սպասվող ճեղքվածը, որոշել է այն լրացնել ժողովրդի լայն զանգվածների հաշվին՝ լայն հարձակում ձեռնարկելով։
Կոչ ենք անում ժողովրդին բոյկոտել իշխանությունների այս «նախաձեռնությունը»։
Կրկին հիշեցնում ենք, որ իշխանությունների այս քայլը նրանց ապաժողովրդական և հակազագային բնույթի հերթական դրսևորումն է։
Խնդրի արմատական լուծումը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը և ազգային իշխանություն ձևավորելը։
6 միլիոն դոլար տվել են Սնուփ դոգին որ համերգ տա 2 տարի է ,չեն կարողանում փողը հետ վերցնել ,այդ բյուջեի փողը ժողովրդինն է ում են հարցրել,ինչ իրավունք ունեն 6 միլիոնը ցփնեն ??? ու հիմա ինչ որ օրենքներ են հնարում մարդկանց քերելու համար այս թուրք բոզի վաստակներիին խիստ պատիժ պիտի լինի ։
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Комментарии 2