Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել.
Կարին Տոնոյան
Արցախյան երրորդ պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.
«Չգիտեմ էլ, արդյոք դու արժես գեթ այսքան ուշադրության, բայց մի քանի բան խեղդում է կոկորդս, որ չշպրտեմ քո երեսին.
- վիժվածք նազար, դու շատ ճիշտ ես պահում քեզ, որոհետև քեզ նման սողունները, որոնց համար մորեխի ցատկն անգամ թռիչք է, ինչ կարող են հասկանալ արծվի ճախրանքից, որի տերերը Եռաբլուրում են. քո նմանը ոնց կարող է տարբերել իրական հերոսությունը քաղաքացու պարզագույն պատասխանատվությունից.....
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. մանկավարժները լավ գիտեն, որ որևէ առարկա չսերտած աշակերտն է միայն ատում այդ առարկան, այնպես որ քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը.
ԵՍ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅՍՏԱՆԻՑ ԵՄ՝ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՄՈՒՇԻՑ ՈՒ ԱԼԱՇԿԵՐՏԻՑ..
և իմ արմատներն ավելի հզոր են քան այսօրվա սաղարթներս, բայց այդ արմատներով եմ ես սնում վաղվա սաղարթախիտ անտառս՝ իմ սաներին, որոնք ի չիք են դարձնելու քո բոլոր հակահայ ջանքերը:
Տեսե՞լ ես հայկական գամփռի վրա հարձակված կատաղած շնագայլերի ոհմակն ինչպես է մեկ քայլ անգամ չնահանջած գափռից պոչները քաշած հեռանում...... այ, այդպես պոչներդ քաշած չքվելու եք մեր Հայրենիքից, չկասկածես՝
ՆԱՀԱՆՋ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ. ԱՐՑԱԽՆ ԷԼ Է ՀԵՏ ԳԱԼՈՒ, ՄԱՍԻՍՆ ՈՒ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ:
Սա Մենուայիս վերջին վերագծած քարտեզն է, և այն հիմա անհնարինության սահմաններում անգամ, իր անունը կրող դպրոցի տված կրթության ուղենիշն ու նպատակն է»։
Сколько боли в Ваших прекрасных глазах, не возможно спокойно смотреть , на горем убитый взгляд. Пусть Ваша борьба восторжествует , и может только тогда , сможете глубоко дышать . Пусть исполнится наша всеобщая мечта , вернём обязательно наши земли. Мои уважения , Вы настоящая мать !
Мы используем cookie-файлы, чтобы улучшить сервисы для вас. Если ваш возраст менее 13 лет, настроить cookie-файлы должен ваш законный представитель. Больше информации
Комментарии 4
Ձե՜զ համբերություն