Մեզ միշտ ասել են, թե Հայաստանը աղքատ երկիր է. ո՞նց է աղքատ երկիր: Հայաստանի միայն մետաղական հանքերի համախառն գումարային արժեքը ավելի շատ է, քան Ադրբեջանի նավթագազային բոլոր ռեսուրսները միասին վերցրած: Պարզ ասած` մենք ավելի շատ ոսկի, մոլիբդեն, պղինձ ունենք, քան Ադրբեջանը` նավթ ու գազ:
Բայց Ադրբեջանում, թալանելով իրենց երկիրը, միևնույն է ստեղծեցին «Սոկար» պետական ընկերությունը, որը բազմաթիվ միլիարդներ է բերում, իսկ մենք մեր հանքերը վարձու ենք տվել հարյուր տարով ինչ-որ օֆշորային ընկերություններում գրանցված անկապ ընկերությունների, որոնց անգամ սեփականատերերի անունները չգիտենք, ենթադրում ենք, որ դրանք նախկին պաշտոնյաներ են, և մեր մեծ պաշարները վաճառում ենք անհայտ գնորդին` օֆշորում, ով հետո մի քանի անգամ բարձր գնով դա ծախում է միջազգային շուկայում:
Բավական է ՀՀ խորհրդարանը մի օրենք ընդունի (նույնիսկ ամենահետամնաց աֆրիկյան երկրներն ունեն նման օրենք), որ դու իրավունք չունես օֆշորային ընկերությունների միջոցով հումք վաճառելու, դու դա պիտի վաճառես հումքային աճուրդների միջոցով, միանգամից առնվազն 1-1.5 միլիարդ` այսինքն հիսում տոկոսով, մեր բյուջեն կավելանա:
Իսկ այսօր ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը: Այսօր իշխանությունը Ամուլսարը ուզում է բացել, որովհետև ասում է 1-1.5 տոկոս ՀՆԱ-ն կավելացվի:
Բայց նորից նույն թալանն է լինելու: Ամուլսարը տալու են մի ընկերության, որը վճարելու է չնչին գումարներ, մնացածը թալանելու է տանի:
Իսկ դա բերելու է նրան, որ մեր ջրային ռեսուրսները` Սևանը, դառնալու է ռադիոակտիվ: Սևանը մեր հիմնական ջրային ռեսուրսն է: Առաջիկա ռեսուրսներից կարևորագույնը ջուրն է, ու Ադրբեջանը ջրի կռիվ է տալիս` որ ասում է` Սևանի կեսը իմն է, ջրի կռիվ է տալիս: Ինքը ջուր չունի, նավթ ունի, բայց նավթը չես խմի:
Հայաստանը շատ լուրջ հանքեր ունի: Բայց անխղճորեն թալանվում է: Պատկերացնո՞ւմ եք` երկրի հարստությունը վաճառվում է անհայտ մարդկանց շուկայականից մի քանի անգամ ցածր գներով, ու երկիրը հաշտ է դրա հետ:
Ի՞նչ եղավ. նիկոլը հարց բարձրացրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարցով և 12, թե 17 տոկոսը այդ ընկերության տվեցին նիկոլ փաշինյանի աշխատակազմին, ոչ թե կառավարությանը, այլ աշխատակազմին:
Комментарии 1